Թուրքիայի ԱԳՆ. Անկարան մտադիր չէ բացել Հայաստանի հետ սահմանը![]() 8 նոյեմբերի 2013 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ-ն հերքել է որոշ ԶԼՄ-ների տեղեկատվությունն այն մասին, թե իբր Թուրքիան փորձում է ստանալ Ադրբեջանի համաձայնությունը հայ-թուրքական սահմանը բացելու համար: Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Լևենթ Գյումրուքչուն նշել է, որ դա չի համապատասխանում իրականությանը, «Թրենդ» գործակալությանն են հայտնել Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատանը: Ինչպես ասել են դեսպանատանը, հայ-թուրքական բանակցությունները անց են կացվում ղարաբաղյան բանակցություններին զուգընթաց և պաշտոնական Անկարան բազմիցս է հայտարարել այդ մասին: «Թուրքիան ուշադիր հետևում է ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը և պատրաստ է քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման համար»,-ասել են դեսպանատանը: Նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձաժողովում ունեցած ելույթում անդրադարձել է նաև հայ-թուրքական սահմանի բացման հարցին: Ինչպես գրում է Aksam թերթը, Դավութօղլուն հաստատել է հայ-թուրքական սահմանին տարվող աշխատանքների մասին տեղեկությունները՝ նշելով, որ պատրաստվում են սահմանը բացել 2015 թվականի շեմին: Բացի այդ նախարարը նշել է, որ մոտ ապագայում այցելելու է Ադրբեջան, և եթե հաջողվի Բաքվին համոզել բացել սահմանը, ապա նրանք կկարողանան անակնկալ մատուցել Հայաստանին: 1993 թ. Թուրքիան միակողմանի կարգով փակեց հայ-թուրքական սահմանը՝ պաշտոնապես դա պատճառաբանելով «ադրբեջանական շրջանների օկուպացիայով հայկական զորքերի կողմից»: Թուրքական կառավարությունը հայտարարում է, որ կբացի սահմանը, եթե Հայաստանը դադարեցնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերը և դուրս բերի զորքերը ղարաբաղյան հակամարտության գոտուց: Հղումներ թեմայով. ![]() Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |