Հասան Ռոուհանի. Իրանի ու Հայաստանի միջև անկեղծ հարաբերություններ են ստեղծվել![]() 8 նոյեմբերի 2013 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Իրանի ու Հայաստանի միջև լավ ու անկեղծ հարաբերություններ են ստեղծվել, ասել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին: «Նախագահ Ռոուհանին հույս է հայտնել, որ երկու երկրների հարաբերությունները կզարգանան, մասնավորապես, տնտեսության ու մշակույթի ոլորտներում, ինչպես նաև նշել է ապագայում երկու հարևան երկրների տնտեսական և մշակութային հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունը»,-ասվում է Իրանի նախագահի պաշտոնական կայքի հաղորդագրությունում: «Հաշվի առնելով Իրանի հետ հարաբերությունները խորացնելու Հայաստանի նախագահի ու ժողովրդի մտադրությունը՝ հուսով եմ, որ շուտով կհաջողվի իրագործել այդ նախագծերը»,-ասել է Ռոուհանին: Իր հերթին Մովսիսյանը հաստատել է, որ Հայաստանի ղեկավարությունն ու ժողովուրդը շահագրգիռ են Իրանի հետ հարաբերությունները խորացնելու և երկկողմ տնտեսական նախագծերն իրագործելու հարցում: Արմեն Մովսիսյանն Իրանի նախագահին է հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գրավոր ուժերձը: Հայաստանի ու Իրանի էներգետիկայի նախարարները Թեհրանում երեք համաձայնագիր են ստորագրել՝ ուղղված համատեղ հիդրոկայանի ծրագրի իրականացմանը, հայտնում է «Նովոստի-Արմենիան»: Հայ-իրանական խոշոր նախագծերից է էներգետիկայի ոլորտում երկու հիդրոէլեկտրակայանների կառուցումը Արաքս գետի վրա: Մեկը կառուցվում է Մեղրիում հայկական կողմից, իսկ մյուսը՝ Ղարաչիլարում Իրանի կողմից: Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքը տեղի ունեցավ 2012 թվականի նոյեմբերի 8-ին: Ակնկալվում է, որ հզորությունը կկազմի 130 ՄՎտ, իսկ արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը՝ մոտ 800 մլն կՎտ/ժ: Ապրանքաշրջանառությունը Հայաստանի ու Իրանի միջև 2013 թ. 9 ամսում կազմել է 217,4 մլն դոլար: Հայկական ապրանքների արտահանման ծավալն Իրան կազմել է 72,8 մլն դոլար: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |