Սերժ Սարգսյանը համոզված է, որ Ռամիլ Սաֆարովը կստանա իր արժանի պատիժը 7 ապրիլի 2006 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Մեկնաբանելով հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով դատավարության վերջին նիստը` ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է. «Ես հավատում եմ հունգարական արդարադատությանը - համոզված եմ, որ ոճրագործը կստանա իր արժանի պատիժը»: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը:Հիշեցնենք, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով Բուդապեշտում ընթացող դատավարության ապրիլի 4-ի նիստում հունգարացի դատախազը ցմահ բանտարկություն է պահանջել ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովի համար, ընդ որում առաջին 30 տարին առանց համաներման իրավունքի: Դատախազը հայտարարել է, որ սպանությունը կատարվել է առանձնահատուկ դաժանությամբ եւ սպառնալիք է հանդիսանում Հունգարիայի ազգային անվտանգության համար: Նա նաեւ ընդգծել է, որ հանցագործության կատարման պահին Ռ.Սաֆարովը մեղսունակ է եղել: Իր հերթին հայկական կողմի շահերը ներկայացնող հունգարացի փաստաբան Գաբրիելա Կասպարն ավելացրել է, որ Գ.Մարգարյանի սպանությունը պետք է որակել որպես ցեղասպանություն, քանի որ այն կատարվել է ազգային հողի վրա: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման |