Սիրիացի «Մահմեդական եղբայրները» նոր կուսակցություն են ստեղծում 9 նոյեմբերի 2013 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Ծայրահեղ իսլամիստական «Մահմեդական եղբայրներ» կազմակերպության սիրիական բաժանմունքը հայտարարել է, որ շուտով կհայտարարի նոր քաղաքական կուսակցության ստեղծման մասին, որի առաջնորդներից մեկը կդառնա քրիստոնյա քահանան, գրում է Asharq Al-Awsat-ը: Ինչպես հայտնել է «Մահմեդական եղբայրների» սիրիական բաժանմունքի նախկին առաջնորդ Ալի Սադրեդդին Բայանունին, նոր կազմակերպությունը կկոչվի «Ազգային սահմանադրության ու ազատության ազգային կուսակցություն», արաբերեն՝ Waad: Այն կգլխավորի Մոհամեդ Վալիդը, սիրիական Լաթակիայից, որը բժշկական կրթություն է ստացել Դամասկոսում, նաևսովորել է Մեծ Բրիտանիայում: Առաջնորդի տեղակալը կդառնա քրիստոնյա մի քահանա, որի անունը դեռ չի հրապարակվում: Նոր կուսակցությունը, որի ստեղծման մասին կհայտարարվի նոյեմբերի 12-ին, մեկ երրորդով կազմված կլինի «Մահմեդական եղբայրներից», ևս մեկ երրորդը կկազմեն այլ իսլամիստական կազմակերպությունների անդամները: Կլինեն նաև լիբերալ և ազգայնական հայացքներով անդամներ: Կուսակցությունն ազատական և բաց է լինելուհանրության բոլոր շերտերի համար, սակայն հիմնված իսլամի սկզբունքների վրա: Կազմակերպության գլխավոր նպատակը կդառնա հանուն Սիրիայի ժողովրդի «հավասարության, արդարության, արժանապատվության ու ազատության պայքարը», ինչպես նաև երկրում ժողովրդավարական սկզբունքների հաստատման հասարակության իսլամական մոդելի հետ մեկտեղ: «Մահմեդական եղբայրներ» շարժումը միջազգային կրոնական քաղաքական ասոցիացիա է, որը 1928 թվականին հիմնել է ուսուցիչ Հասան էլ Բաննան Եգիպտոսի Իսմաիլլի քաղաքում: 1933 թվականից ի վեր կազմակերպության կենտրոնակայանը տեղափոխվեց Կահիրե: Հասան էլ Բաննայի մահից հետո 1949թ., 1950-ին շարժման գաղափարախոսը դարձավ գրականագետ Սեյիդ էլ Կուտբը, որը 1966 թվականին մահապատժի ենթարկվեց: Ասոցիացիան բաժանմունքներ ունի Սիրիայում, Պաղեստինում, Իրաքում: Երկրորդ համաշխարհայինի վերջում այն արդեն 500 հազար անդամ ուներ: Photo: aawsat.net Հղումներ թեմայով. Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |