Ադրբեջանական բանակում մի արտակարգ պատահարը հաջորդում է մյուսին. Զինվորը որոշել է գնդակահարել զինակցին 9 նոյեմբերի 2013 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական բանակում հերթական զինված միջադեպն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ կայքը, միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի ՊՆ Գեդաբեյում տեղակայված N զորամասում: Ադրբեջանական բանակի զինվոր Վյուսալ Ջաֆարովը իրեն ամրակցված զենքից վիրավորել է իր զինակից Մուհամմեդալի Աբբասովին: Աբբասովը վիրավորվել է սրտի շրջանում, ծանր վիճակում նա տեղափոխվել է հոսպիտալ: Ըստ նախնական տվյալների, միջադեպի պատճառը վեճն է եղել զինակիցների միջև: Ադրբեջանի ՊՆ-ն չի մեկնաբանել միջադեպը: 2013 թ. սկզբից Ադրբեջանի անվտանգության ու պաշտպանության ոլորտում կորուստները հասել են 76-ի, հայտնել է «Դոկտրին» Ռազմական լրագրողական հետազոտությունների կենտրոնը: ՈԿԿ ղեկավար Ջասուր Սումերինլին նշել է, որ նոյեմբերի 1-ի տվյալներով ևս 86 մարդ վիրավորվել է կամ մարմնական վնասվածքներ ստացել: Մարտական պայմաններում զոհվել է նրանցից ընդամենը 10-ը, 66 ոչ մարտական կորուստներ են: Բացի այդ, անհայտ հանգամանքներում մահացել է Ջ. Նախիջևանսկու անվան ուսումնարանի ուսանողը: 9 մարդ զոհվել է դժբախտ պատահարների արդյունքում (ջրահեղձ են եղել, տանկի տակ են ընկել, հոսանքին են զոհ գնացել), 14-ը զոհվել են ավտովթարներից, 3-ը՝ ուղղաթիռի վթարից, 3-ը՝ անհայտ հանգամանքներում, 2-ը՝ անզգուշության պատճառով, 2-ը՝ քաղաքացիական անձանց կողմից, 6-ը՝ ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում, 11-ը՝ հիվանդություններից, 16-ը՝ ինքնասպան են եղել: Զոհվածների մեծ մասը ՊՆ-ին է բաժին ընկնում՝ 59 մարդ: Կորուստները սահմանապահ զորքերում կազմել են 4 մարդ, օդուժում՝ 9 մարդ, պետական պահպանության ծառայությունում՝ 1 մարդ, զորակոչի պետծառայությունում՝ 1 մարդ, ԱԻՆ-ում՝ 2 մարդ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |