Պուտինը հուսով է, որ ՄՄ և Վիետնամի միջև բանակցությունները հաջող կավարտվեն![]() 11 նոյեմբերի 2013 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խնդիր է դրել 6 տարում կրկնապատկել Վիետնամի հետ ապրանքաշրջանառությունը: Այդ մասին ՌԴ նախագահը հայտարարել է հոդվածում, որը հրապարակել են Վիետնամի ԶԼՄ-ները Պուտինի Խանոյ կատարելիք այցի նախաշեմին, որը կայանալու է նոյեմբերի 12-ին, հայտնում է ITAR TASS-ը: «Նախորդ տարի երկկողմ ապրանքաշրջանառությունն ավելացել է 20 տոկոսով և կազմել 3,66 մլրդ դոլար: Համատեղ պլաններում է արդեն 2015 թվականին հասնել 7 մլրդ դոլարի շեմին: Իսկ 2020-ին՝ 10 մլրդ դոլարի»,- գրել է նախագահը: Ըստ նրա, «այդ խնդրի լուծմանն ուղղակի կնպաստեր Վիետնամի և Մաքսային միության երկրների միջև Ազատ տնտեսական գոտու մասին համաձայնագրի ստորագրելու համաձայնությունը, ինչը համահունչ է քաղաքական, տնտեսական ինտեգրմանն Եվրասիայում և Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»: «ԱՏԳ ստեղծման մասին բանակցություններն արդեն ընթացքի մեջ են, հուսով ենք, որ դրանք հաջող կավարտվեն»,- նշել է Պուտինը: Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության էր ենթարկվել եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարել էին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումն այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: Հոկտեմբերի 24-ին Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու որոշման նախագիծը հաստատվեց Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որին մասնակցել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստին ներկա են եղել նաև Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի նախագահները: Նոյեմբերի 6-ին Երևանում ստորագրվեց «Հուշագիր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ու Հայաստանի Հանրապետության միջև գործակցության խորացման մասին»: Փաստաթուղթը ստորագրեցին ԵՏՀ կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |