ԱԺ-ն վավերացրեց ՀՀ ու ԵՄ միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիր![]() 11 նոյեմբերի 2013 - 19:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանն այսօր՝ նոյեմբերի 11-ի քառօրյայի մեկնարկին, վավերացրել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը: Ներկա 108 պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել: Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի վավերացումից մեկ ամիս անց: Դյուրացված կարգով Շենգենյան վիզա կկարողանան ստանալ պետական պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչները, ուսանողները, ԵՄ երկրներում մերձավոր բարեկամներ ունեցողները, կրթական, մշակութային, ակադեմիական, բուժման, գիտական նպատակով ԵՄ այցելողները, լրագրողները, միջազգային սպորտային միջոցառումների մասնակիցներն և այլք: Թոշակառուների, մինչև 12 տարեկան երեխաների ու մի շարք այլ կատեգորիաների քաղաքացիների համար վիզան կլինի անվճար, մյուսները կվճարեն զգալի զեղչերով: Ավելի վաղ այս հարցով խորհրդարանում հրավիրված լսումներին ԱԳՆ Եվրոպայի վարչության ղեկավար Արմեն Լիլոյանը նշել էր, որ համաձայնագրերի վավերացումն ու արդյունավետ իրականացումը հնարավորություն է ԵՄ-ի հետ երկխոսություն սկսել վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |