ԵԱՀԿ առաքելության մոնիթորինգի ժամանակ արձանագրվել են կրակոցներ ադրբեջանական կողմից

PanARMENIAN.Net - Ապրիլի 6-ին հայ-ադրբեջանական սահմանի Իջեւան-Ղազախ հատվածում` Բերքաբեր գյուղի մոտ, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մանդատի շրջանակներում կայացել է շփման գծի ռադիոմոնիտորինգ: ԻՆչպես Pan ARMENIAN.Net-ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարաի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, մոնիտորինգի ընթացքում ադրբեջանական կողմից լսվել են կրակոցներ, ինչն էլ արձանագրել են մոնիտորինգի մասնակիցները: Դիտարկման արդյունքներն ամփոփելով` հայկական կողմը գործողությունների արդյունավետության բարձրացման նպատակով ԵԱՀԿ ներկայացուցիչներին առաջարկել է ապագայում ռադիոմոնիտորինգը փոխարինել շփման գծի վիզուալ դիտարկմամբ, սակայն ադրբեջանական կողմն առաջարկը մերժել է:



Ի դեպ, նույն օրը ռադիոմոնիտորինգին նախորդել էր ԵԱՀԿ ներկայացուցիչների, Տավուշի մարզպետ Ա.Ղուլարյանի եւ զորամասերի հրամանատարների ճեպազրույցը մարզպետարանում: Ա.Ղուլարյանը մտահոգություն էր հայտնել այն փաստի առթիվ, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել Ադրբեջանի կողմից Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհահատվածի գնդակոծությունները:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---