Թայֆունի հետևանքները Ֆիլիպիններին օգնում են վերացնել ԱՄՆ-ն ու ՄԱԿ-ը12 նոյեմբերի 2013 - 10:56 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ը 25 մլն դոլար է հատկացրել «Հայան» թայֆունից տուժածներին, հայտնում է KUNA գործակալությունը կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսի վրա հղումով: Ըստ նրա, միջոցներն ուղղվելու են Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամին: «Այս ավերիչ թայֆունից միլիոնավոր ընտանիքներ են տուժել Ֆիլիպիններում: Մարդիկ կորցրել են հարազատներին, զրկվել են տներից և անհապաղ շտապ բուժօգնության կարիք ունեն»,-ասել է Ամոսը: Միջոցները կուղղվեն հումանիտար գործակալություններին: ՄԱԿ և Միգրացիայի միջազգային կազմակերպությունն օգտագործում են CERF ֆինանսավորումը, սնդդամթերքով ապահովելու համար տուժածներին, ինչպես նաև շինանյութ ու գույք են տրամադրում, ինչպես նաև բուժօգնություն և մաքուր ջուր, հայտնում է ՌԲԿ-ն: Միաժամանակ ԱՄՆ-ն Ֆիլիպիններ է ուղարկել George Washington ավիակիրը և այլ նավեր օգնելու համար տուժածներին, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: George Washington-ն այժմ գտնվում է Հոնկոնգում և կարող է Ֆիլիպիններ ժամանել ամենաուշը 72 ժամից: Նոյեմբերի 8-ին Ֆիլիպիններում մոլեգնած «Հայան» թայֆունը ամենակործանարարն էր 100 տարիների ընթացքում: Քամու արագությունը գերազանցել է 100 մ մեկ վայրկյանում, իսկ ալիքների բարձրությունը հասել է 6 մ: Հազարավոր մարդիկ են տուժել, քանդվել են տասնյակ հազարավոր շենքեր: Ամենից շատը տուժել է Տակլոբան քաղաքը, որտեղ հողին է հավասարվել նույնիսկ տեղի օդանավակայանը: «Հայան» թայֆունին տրվել է բարձրագույն կարգը փոթորիկների Սաֆիր-Սիմփսոնի սանդղակով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բայրամով․ Պայմանագրի վերաբերյալ ՀՀ պատասխանում դրական դինամիկա կա «Բաց մնացող հարցերի քանակը նվազել է»,–ասել է նա ՀՀ-ն և Վրաստանը միասնական հայտով կդիմեն FIFA` հյուրընկալելու երիտասարդների ԱԱ-ն ՈՒԵՖԱ-ն հաստատել է աջակցությունը Հայաստանի և Վրաստանի միասնական հայտին Հունգարիայի ԱԳ նախարար․ Եթե ԵՄ–ն 10 մլն եվրո է տալիս ՀՀ–ին, Ադրբեջանին էլ պետք է տա Նա ասել է, որ որ Հունգարիան հետևելու է, որ ԵՄ–ն հավասարակշռված քաղաքականություն վարի Հարավային Կովկասwum Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը համարվել է չկայացած Խումարյանը գրել է, որ մասնակցելու է նաև նոր մրցույթին և որ Խորհուրդը պետք է հրաժարական տա |