«Բարձրաստիճան թուրք պաշտոնյաների» բուռն ֆանտազիան12 նոյեմբերի 2013 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան դիմել է աջակցության համար Շվեյցարիային, որն, ըստ Անկարայի, պետք է օգնի կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը, այդպիսով ճանապարհ բացելով Անկարայի ու Երևանի դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար: Ինչպես հայտնում է թուրքական Today's Zaman-ը, դիվանագիտական աղբյուրների վրա հղումով, հոկտեմբերի կեսին Շվեյցարիա կատարած այցի ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է շվեյցարացի պաշտոնյաներին, թե Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Ընդ որում թուրք նախարարը նշել է, որ Երևանը սկզբից «պետք է ազատի ադրբեջանական տարածքները»: Ըստ Դավութօղլուի, շվեյցարացի պաշտոնյաները դրական են արձագանքել Դավութօղլուի առաջարկին: Դավութօղլուն այցի ժամանակ նաև նշել է, որ հարաբերությունները Հայաստանի հետ մեծ նշանակություն ունեն Թուրքիայի համար՝ ակնարկելով, թե Թուրքիան ամենամոտ ապագայում կշարունակի աշխատել իր հարևանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ում աղբյուրների, Թուրքիան, մասնավորապես, մտադիր է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ մինչև 2015 թվականը, այսինքն մինչ Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Թերթը մեջբերում է «բարձրաստիճան մի թուրք պաշտոնյայի» մեկնաբանությունը», որը հայտարարել է, թե «Թուրքիան փակել է իր սահմանը Հայաստանի հետ ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ հարևան շրջանների պատճառով»: Ըստ թերթի աղբյուրի, Ադրբեջանը հայտարարել է, որ չի առարկի սահմանի բացման դեմ, եթե Երևանը «ազատի» յոթ մերձակա շրջաններից առնվազն 5-ը: «Երևանը նույնպես հայտարարել է, որ պատրաստ է հեռանալ հինգ շրջաններից»,-ամփոփում է պարբերականը: Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009 թվականի հոկտեմբերի 10-ին: Սակայն վավերացման գործընթացը դադարեցվեց Թուրքիայի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով, որը նախապայմաններ առաջ քաշեց: Մասնավորապես, Թուրքիան պահանջում էր Հայաստանից Ադրբեջանին հանձնել ազատագրված տարածքներն ու հրաժարվել Անկարային ուղղված Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |