Սոչիի Օլիմպիադային Մարգվելաշվիլիի ներկայության մասին որոշում դեռ չկա12 նոյեմբերի 2013 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի խորհրդական Վանո Մաչավարիանին գտնում է, որ դեռ վաղ է քննարկել Գեորգի Մարգվելաշվիլիի ներկայության կամ բացակայության հարցը Սոչիի Օլիմպիադային, քանի որ մինչ մեկնարկը դեռ շատ ժամանակ կա: Միևնույն ժամանակ նախագահը սկզբում պետք է Օլիմպիադային ներկա գտնվելու հրավեր ստանա: «Կարևոր է, որ հարցը չքաղաքականացվի: Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ բարդ են և դա չի կարելի անտեսել: Կառավարությունը պետք է հաշվի առնի հասարակական կարծիքը, և մենք այն հաշվի կառնենք»,-հայտարարել է Մաչավարիանին, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»: Իշխող «Վրացական երազանքից» նախագահի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին հոկտեմբերի 27-ին նախագահական ընտրություններում հաղթելուց հետո հայտարարել է, որ կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ «ռացիոնալ երկխոսությանը»: Հաջորդ օրը նա լրագրողներին հայտարարել է, որ «Վրաստանը կշարունակի ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման ճիշտ ու հետևողական քաղաքականությունը և առավելապես կառուցողական կլինի այդ հարցում»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |