Մեկ տարում ձվի գինն աճել է 33.5 տոկոսով

Մեկ տարում ձվի գինն աճել է 33.5 տոկոսով

PanARMENIAN.Net - 2013թ. հոկտեմբերին 2012թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ձվի` 33.5% գնաճ, իսկ 2013թ. սեպտեմբերի համեմատ` 1.2% գնանկում, հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

2013թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ Երևան և Եղեգնաձոր քաղաքներում արձանագրվել է ձվի 3.4-1.7% գնանկում, իսկ մյուս 9 դիտարկվող քաղաքներում` 0.6-7.2% գնաճ:

Ձվի խոշոր արտադրողները՝ «Արաքս» թռչնաֆաբրիկան», Աշտարակի թռչնաֆաբրիկան, Լուսակերտի թռչնաֆաբրիկան, Արզնու թռչնաֆաբրիկան, կապում են գնաճը կերի թանկացման հետ:

Ուսումնասիրելով ընկերության ներկայացրած փաստաթղթերը, Հայաստանի հակամենաշնորհային մարմնի մասնագետները եկել են այն եզրակացության, որ կերի բաղադրիչներն իրոք թանկացել են: Հավելվել է նաև արտադրության ծավալների անկումը բավարար դրամական միջոցների բացակայության պայմաններում, որոնք հարկավոր են ածան հավեր ներկրելու համար:

Ձվի գնաճին զուգահեռ աճում է ընկերությունների քանակը, որոնք թույլտվություն են ստացել ձու ներկրել Հայաստան: Ընթացիկ տարում գյուղնախարարության Սննդի անվտանգության պետծառայությունը ձու ներկրելու թույլտվություն է տվել 9 ընկերությունների:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---