Սպիտակ տուն. Իրանի հետ բանակցությունների այլընտրանքը պատերազմն է

Սպիտակ տուն. Իրանի հետ բանակցությունների այլընտրանքը պատերազմն է

PanARMENIAN.Net - Իրանի միջուկային խնդրի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների հակառակորդները չպետք է մոռանան, որ այլընտրանքը ռազմական գործողություններն են, ինչից Վաշինգտոնը կցանկանար խուսափել, հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին՝ մեկնաբանելով Իրանի հետ գործարքի քննադատների ելույթները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Պետք է փորձենք կյանքի կոչել դիվանագիտական որոշումը, եթե նման հնարավորություն է հայտնվել, քանի որ այլընտրանքն ուժի կիրառումն է: Ոչ մի տարբերակ չենք բացառում, այդ թվում ռազմական, սակայն նախագահը առաջնային է համարում դիվանագիտությունը»,- ասել է Քարնին:

Նա հաստատել է, որ Իրանի դեմ պատժամիջոցների հնարավոր մեղմացումը չի անդրադառնա հիմնական սահմանափակումների վրա և իրադարձությունների բացասական զարգացման դեպքում կարող է չեղյալ համարվել:

Իրանն ու «վեցնյակը» չկարողացան պայմանավորվածության հասնել Ժնևում նոյեմբերի 7-9-ին կայացած բանակցություններում: Եթե նոյեմբերի 20-ին հաջողվի այնուամենայնիվ համաձայնության հասնել, ապա Թեհրանը կկարողանա հասնել պատժամիջոցների մեղմացմանը, որի հետևանքով սառեցված են նրա բոլոր ակտիվներն արտերկրում և կասեցված է նավթի վաճառքը: Պատժամիջոցների մեղմացման գործում վճռորոշ կարող է լինել ԱՄՆ դերը, որն արդեն շուրջ 30 տարի է դիվանագիտական կապեր չունի Իրանի հետ:

Իսրայելը հենց սկզբից կտրուկ դեմ էր Իրանի հետ բանակցություններին՝ պնդելով, որ առաջինը կդառնա ատոմային ռմբակոծության զոհը Թեհրանի կողմից: Ըստ փորձագետների, մեկ տարուց Իրանը կարող է արդեն միջուկային ռումբ ունենալ: Իրանի նախագահ Ռոուհանին հայտարարել է, որ «երկրի ազգային շահերը, չեն ներառում միջուկային զենքի մշակում: Նա դրական է գնահատել ժնևյան բանակցությունները:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---