Ամերիաբանկը մրցույթ է հայտարարում «Ես ազատ եմ» թեմայով13 նոյեմբերի 2013 - 13:55 AMT PanARMENIAN.Net - «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն մրցույթ է հայտարարում «Ես ազատ եմ» թեմայով: Ինչպես լրագրողներին հայտնեց «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, մրցույթը կանցկացվի նոյեմբերի 13-ից դեկտեմբերի 13-ն և հնարավորություն կտա www.esazatem.am կայքում վերբեռնել մրցույթի պայմաններին բավարարող ազատության մասին սեփական պատկերացումներին առնչվող թվային լուսանկար կամ տեսանյութ: «Ակցիան հասցեագրված է մարդկանց, որոնք ցանկանում են ազատ լինել բանկային պրոդուկտի պայմանների, աշխարհագրության և տեխնոլոգիական պայմանների ընտրության հարցում: Ուզում ենք ցույց տալ, որ բանկը կիսում է հաճախորդների դիրքորոշումն ազատ ընտրության հարցում»,- ասել է նա: Տիգրան Ջրբաշյանը հավելեց, որ նոր նախաձեռնությունն ուղղված է նաև Ամերիաբանկի բրենդի ներկայացմանը որպես սպառողներին, ոչ թե պրոդուկտին կողմնորոշված բանկ: Քրաուդսորսինգի միջոցով (crowdsourcing-ը մարդկային ռեսուրսների համախմբումն է տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով առաջադրված նպատակներին հասնելու համար) բանկը ներգրավում է բոլոր այն անձանց, որոնք կարող են իրենց ազատությունը դրսևորել և արդյունքում յուրահատուկ մրցանակներ ստանալ Ամերիաբանկից, որոնք նույնպես կխորհրդանշեն ազատությունը: Բանկի զարգացման գծով տնօրենը ձեռնպահ մնաց մրցանակները ներկայացնելուց: Ըստ մրցույթի պայմանների, ամեն շաբաթ բանկը Facebook-ի և YouTube-ի իր պաշտոնական էջերում կտեղադրի մասնակիցների աշխատանքները: Հաղթող կճանաչվեն նրանք, որոնք ավելի շատ Like-եր կստանան ու կընտրվեն բանկի մասնագետների կողմից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |