Հասան Ջեմալ. 1915 թվականից ի վեր Թուրքիան մեծ հաշվով չի փոխվել![]() 13 նոյեմբերի 2013 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Մինչև 2015 թվականը Թուրքիան պետք է ճանաչի իր ոճրագործությունները և ներողություն խնդրի Ցեղասպանության համար հայ ժողովրդից: Այդ մասին հայտարարել է թուրք լրագրող, Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալը: Ինչպես գրում է T24 թերթը, Ջեմալը հիշեցրել է, որ հայերը Անատոլիայի բնիկներն են: «Նրանք ապրել են այստեղ անհիշելի ժամանակներից մինչև 1915 թվականը: Մինչ օրս Թուրքական Հանրապետությունը չհասկացավ ու չկիսեց նրանց՝ հողն ու գույքը կորցնելու ցավը: Երկու երկրների միջև սահմանը պետք է բացվի, դիվանագիտական հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների»,-ասել է նա՝ հավելելով՝ կառավարությունը պետք է վերանայի իր վերաբերմունքը հայերի հանդեպ և նոր ու ճշմարտացի դասագրքեր գրի: Հասան Ջեմալը գրում է նաև. «Արդյո՞ք այս հարցն իրեն տալիս է Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Պետք է այդ մասին մտածել, առավել ևս, որ 1915 թվականից ի վեր Թուրքիան մեծ հաշվով չի փոխվել»,-ասել է լրագրողը: Հասան Ջեմալը Օսմանյան կայսրության գլխավոր ռազմական հանցագործներից մեկի, Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Ջեմալ փաշայի թոռն է: 2008 թվականին Երևանում նա այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հուշամատյանում Ջեմալը գրել է. «Ժխտել Հայոց ցեղասպանությունը նշանակում է լինել մարդկայնության դեմ այդ հանցագործության հանցակիցը»: 2012 թվականին Հասան Ջեմալը հրապարակեց «1915 թվական. Հայոց ցեղասպանություն» գիրքը: Ահմեդ Ջեմալ փաշան սպանվեց 1922 թ. Թիֆլիսում ՀՅԴ անդամներ Պետրոս Տեր-Պողոսյանի և Արտաշես Գևորգյանի ձեռքով, Հայոց ցեղասպանության կազմակերպիչների ոչնչացման «Նեմեզիս» գործողության շրջանակում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |