ՎիվաՍել-ՄՏՍ-ը 200 մլն դրամ է հատկացրել «Սիրո կամուրջ» մյուզիքլի իրականացմանը![]() 13 նոյեմբերի 2013 - 16:39 AMT PanARMENIAN.Net - «Սիրո կամուրջ»-ը Հայաստանում մյուզիքլը` թատերական արվեստի յուրահատուկ այս ճյուղը, զարգացնելու փորձ է: Նախաձեռնողներն են` Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը և «Արտ Թիմ» ընկերությունը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախագծի գլխավոր գործընկերն է: Նախագիծն իրականացնելու նպատակով ընկերությունը տրամադրել է 200 միլիոն դրամ: Նախագծի շուրջ միավորվել են ոչ միայն հատուկ քաստինգի միջոցով ընտրված երիտասարդ կատարողներ, այլև տաղանդավոր և պրոֆեսիոնալ ստեղծագործական խումբ: «Սիրո կամուրջ» մյուզիքլի ռեժիսորն է Վահան Բադալյանը: Երաժշտության հեղինակներն են Արմեն Մարտիրոսյանը, Արա Թորոսյանը, Քրիստ Մանարյանը և Էմմա Ասատրյանը: Խոսքերի հեղինակներն են Էմմա Ասատրյանը, Անիտա Հախվերդյանը, Գրիգոր Կոկչյանը, Քրիստ Մանարյանը: Գործիքավորումը վստահվել է Արա Թորոսյանին և Մարտին Միրզոյանին: Նկարիչն է Դավիթ Մինասյանը: Պարերի բեմադրման համար Երևան է հրավիրվել հանրահայտ բալետմեյստեր, բազմաթիվ հեղինակավոր մյուզիքլների բեմադրող-ռեժիսոր և պարուսույց Վալերի Արխիպովը: Մյուզիքլը հանդիսատեսին է ներկայացվելու բացառապես կենդանի կատարմամբ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |