Դավութօղլուն մտածում է ինչպես կարելի է վերացնել Հայաստանի անվստահությունը Թուրքիայի հանդեպ![]() 13 նոյեմբերի 2013 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որը պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նախարարը խոսել է Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման մասին: Ըստ նախարարի, Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար հարկավոր է թուրք-հայկական, հայ-ադրբեջանական հարաբերությունների ընդհանուր զարգացում, ինչպես նաև թուրք-հայկական հարաբերությունների համայնքների մակարդակով: «Պետք է վերացնել Հայաստանի անվստահությունը Թուրքիայի հանդեպ, մյուս կողմից, Ադրբեջանի արդար պահանջները ևս չի կարելի անուշադրության մատնել: Մենք պետք է նոր ճանապարհ գտնենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար»,-ասել է Դավութօղլուն՝ հավելելով, որ ԱՄՆ և Ռուսաստան այցի շրջանակներում մտադիր է բարձրացնել Կովկասում խաղաղության հարցը և քննարկել ղարաբաղյան հիմնախնդիրը: «Շուրջ 20 տարի այս հակամարտությունը սառեցված ու չկարգավորված է մնում: Մինսկի խումբը, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան, մինչ օրս ոչ մի քայլ չի ձեռնարկել այդ խնդրի լուծման համար: Ժամանակն է այն կարգավորել»,-ասել է Ահմեդ Դավութօղլուն, հայտնում է «Վզգլյադ. az»-ը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Սակայն վավերացման գործընթացը դադարեցվեց Թուրքիայի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով, որը նախապայմաններ առաջ քաշեց: Մասնավորապես, Թուրքիան պահանջում էր Հայաստանից Ադրբեջանին հանձնել ազատագրված տարածքներն ու հրաժարվել Անկարային ուղղված Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջից: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |