Ա. Ղուկասյանը նշել է Ստեփանակերտի մասնակցության անհարաժեշտությունը ղարաբաղյան հակամարտության վերեբերյալ բանակցություններում

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ:

Զրույցի ընթացքում կողմերը ներկայացրել են իրենց մոտեցումները` կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումների եւ այդ համատեքստում Եվրամիության դերակատարության հնարավոր ակտիվացման հետ: Ա. Ղուկասյանը ընդգծել է հրադադարի ռեժիմի պահպանման կարեւորությունը եւ վերահաստատել է բանակցային գործընթացում ղարաբաղյան կողմի անմիջական մասնակցության անհրաժեշտությունը:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---