Նասրալա. «Հեզբոլլահը» Սիրիայում կմնա որքան անհրաժեշտ է14 նոյեմբերի 2013 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմից կռվող շիաների խմբավորումները Սիրիայում կմնան այնքան, որքան հարկավոր է: Այդ մասին հայտարարել է «Հեզբոլլահ» խմբակցության առաջնորդ շեյխ Հասան Նասրալան, հայտնում է Reuters գործակալությունը: Նասրալան հայտարարել է այդ մասին Լիբանանում տասնյակ հազարավոր շիաների առջև՝ ելույթ ունենալով Աշուրայի արարողության ժամանակ Հարավային Բեյրութում: «Հեզբոլլահ» խմբակցությունը, որ բառացի նշանակում է «Աստուծո կուսակցություն», շիա իսլամիստական կուսակցություն և կազմակերպություն է Լիբանանում: Հեզբոլլահն ստեղծվել է 1982 թվականին որպես ռազմական կազմակերպություն, ի պատասխան Լիբանանի ներխուժած Իսրայելի, նպատակ ունենալով Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ դիմադրելու Իսրայելին: Հեզբոլլահի 1985-ի մանիֆեստը նշում է երեք հիմնական նպատակներ՝ Լիբանանում վերջ տալ գաղութաբնակությանը, արդարություն հաստատել Ֆալանժ կուսակցության ոճրագործ անդամների նկատմամբ և Լիբանանում հաստատել իսլամական վարչակարգ: Հեզբոլլահը ֆինանսական օգնություն ստանում է Իրանից, Սիրիայից և նվիրատվություններ լիբանանցիներից և այլ շիաներից։ Աշուրան շիաների մոտ իմամ Հուսեյնի հիշատակության օրն է, որը նահատակվել է 680 թվականին Քերբելում: Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 150 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կիրանցեցիները մարզպետի հետ հանդիպումից հետո բացել են ճանապարհը․ Մտահոգությունները չեն փարատվել Մարզպետն ասել է, որ Ադրբեջանին է անցնելու նաև 2023–ին 100 միլիոն դրամով կառուցված ջրի պոմպակայանը Բագրատ սրբազանը հանդիպել է ՀԱԿ ներկայացուցիչների հետ Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ Բագրատ արքեպիսկոպոսի, այնտեղ չի եղել Էրդողան. ՀՀ և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար Նա այդ մասին ասել է Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսում Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Այն ամբողջությամբ ներառված է տախտակամածների և ծածկերի մեջ |