Տեղեկատվությունը Ռ.Քոչարյանի եւ Ք.Ռայսի հեռախոսազրույցի մասին չի համապատասխանում իրականությանը

PanARMENIAN.Net - Տեղեկատվությունը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հեռախոսազրույցի մասին չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Նրա խոսքերքվ, «Ռոբերտ Քոչարյանը եւ Քոնդոլիզա Ռայսը հեռախոսազրույցում քննարկել են ղարաբաղյան կարգավորման հարցը ավելի վաղ` փետրվարին, Փարիզում կայանալիք բանակցություններից առաջ»: «Հավանաբար, տեղեկատվության հեղինակներն ուղղակի սխալվել են, շփոթելով հեռախոսազրույցի ամսաթիվը»,-ավելացրել է նա: Հիշեցնենք, որ օրերս տեղեկատվություն էր տարածվել այն մասին, թե Ք.Ռայսը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հեռախոսազրույցներում քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---