Տուգանվել են մանկապարտեզների և ծերանոցերի 3 անբարեխիղճ մատակարարներ15 նոյեմբերի 2013 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տուգանել է մանկապարտեզների և ծերանոցերի մի շարք անբարեխիղճ մատակարարների: «Երեքնուկ», «Ամարաս Յուս» և «Սեար Գրուպ» ընկերությունները տուգանվել են յուրաքանչյուրը 15 մլն դրամի չափով: «Երեքնուկ», «Ամարաս Յուս» և «Սեար Գրուպ» ընկերությունները մեկ տարով կզրնվեն պետգնումներին մասնակցելու իրավունքից: Ընկերությունները վարել են փոխհամաձայնեցված գնային քաղաքականություն՝ շուկան բաժանելով միմյանց միջեւ եւ հաջորդաբար հաղթելով տարբեր մրցույթներում: Օրինակ, «Ամարաս-Յուսը» խտացրած կաթի մի մրցույթում հաղթել է՝ 1 տուփը 450 դրամ գնային առաջարկով, իսկ մյուսում պարտվել՝ նույն ապրանքն առաջարկելով անհամեմատ բարձր՝ 1100 դրամ գնով, ինչի արդյունքում հաղթող է ճանաչվել «Երեքնուկ» ընկերությունը եւ խտացրած կաթ մատակարարել շուկայականից ակնհայտ բարձր՝ 1 տուփը 895 դրամ գնով, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը: Որոշ դեպքերում էլ ընկերություններից մեկը, հաղթող ճանաչվելով մրցույթում, հրաժարվել է ներկայացնել համապատասխան փաստաթղթերը եւ մատակարարել ապրանքները: Արդյունքում տեղը զիջել է իր հետ փոխկապակցված եւ ավելի բարձր գնային առաջարկ ներկայացրած մյուս ընկերությանը: Հետքարքրական է այն փաստը, որ անցած տարի այդ երեք ընկերությունները տուգանվել էին ՏՄՊՊՀ կողմից մանկապարտեզներին սերուցքային կարագի փոխարեն սփրեդ մատակարարելու համար: ՏՄՊՊՀ-ն վերջին 2-3 տարվա ընթացքում ուսումնասիրել է 88 հաստատությունների (ծերանոց, մանկատուն, գիշերօթիկ հաստատություն, մանկապարտեզ) շուրջ 200 ապրանքի մատակարարման մրցույթներ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները երթով գնում են Քննչական կոմիտե․ Ոստիկանությունն ուժեր է կուտակել Բագրատ սրբազանը քաղուժերին հորդորել է պատասխանատավություն ստանձնել կամ ասել, որ կապ չունեն այս ամենի հետ Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |