Օբամայի խորհրդական. Իրանն ու «վեցնյակը» մոտ են համաձայնության16 նոյեմբերի 2013 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Միջազգային միջնորդների «վեցնյակը»՝ ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամներն ու Գերմանիան «ընդհուպ մոտեցել են Իրանի հետ պայմանավորվածության» վերջինիս միջուկային ծրագրի շուրջ: Այդ մասին ուրբաթ օրը ամերիկյան CNN ընկերության եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով տեղակալ Բեն Ռոդսը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: «Հակասությունները Ժնևի բանակցություններում (նոյեմբերի 7-10) հարթելհաջողվեց, գտնում ենք` համաձայնության առաջին փուլի վերաբերյալ կարող ենք հաջորդ շաբաթ պայմանավորվածության հասնել: Դրան համապատասխան կդադարեցվի Իրանի միջուկային ծրագիրը, կապամոնտաժվեն ծրագրի որոշ տարրեր,- ասել է Ռոդսը: -Ի պատասխան, Իրանի հանդեպ սահմանված պատժամիջոցները մի փոքր կմեղմացվեն»: Ինչպես արդեն հայտարարվել էր, բանակցությունների հերթական փուլը Ժնևում կմեկնարկինոյեմբերի 21-ին և կշարունակվի նոյեմբերի 22-ին: Ըստ ազգային անվտանգության գծով խորհրդականի տեղակալի, ԱՄՆ-ն, մասնավորապես, փորձում է հասնել, որ Իրանը «միջոցներ ձեռնարկի ուրանի հարստացման հզորությունների, պլուտոնիումի արտադրության ծրագրի, Արակի ռեակտորի և այլ հարցերում»: Փոխարենը Թեհրանին «պատժամիջոցների մեղմացում» են առաջարկում: «Հիմնական պատժամիջոցները, մասնավորապես, ուղղված նավթային ու բանկային հատվածի դեմ, կպահպանվեն նույնիսկ առաջին փուլի իրագործումից հետո»,- պարզաբանել է Ռոդսը: -Ցանկանում ենք հասնել այնպիսի պայմանավորվածությունների, որոնց կատարումը «հնարավոր կլինի ստուգել»,- նշել է նա: Ժնևում կայանալիք բանակցություններում «վեցնյակը» ներկայացնում են ԱԳ փոխնախարարները: ԱՄՆ պատվիրակությունը գլխավորում է քաղաքական հարցերով պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը: Դեռ հայտնի չէ Ջոն Քերիի մասնակցության հարցը բանակցություններին: Ավելի վաղ հայտարարվել էր, որ ԱՄՆ նախագահ Օբաման վստահ է, որ մոտ է Իրանի միջուկային հարցի լուծմանը և պատրաստ է Իսրայելին տնտեսական մեղմացում առաջարկել մոտ 10 մլրդ դոլարի: Իսրայելն ու ԱՄՆ կոնգրեսականները գտնում են, որ այդ գումարը հրապարակվածից շատ ավելին կլինի և վստահ են, որ տնտեսական պատժամիջոցներն Իրանի դեմ չպետք է հանվեն, քանի դեռ վերջինս չի կասեցրել իր միջուկային ծրագիրը, չի ապամոնտաժել ցենտրիֆուգերը կամ չի դադարեցրել ուրանի հարստացումը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը |