Թուրքիան սպառնում է Ավստրալիային խափանել Անզակի օրը Ցեղասպանության ճանաչման դեպքում16 նոյեմբերի 2013 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան Ավստրալիային զգուշացնում է չճանաչելՀայոց ցեղասպանությունը՝Գալիպոլիում տեղի ունեցած իրադարձությունների 100-ամյակի շեմին թուրք-ավստրալական հարաբերությունների վատթարացումից խուսափելու համար: Ի պատասխան Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի վարչապետ Բարի Օ՚ Ֆարելը նշել է՝ ցավալի է, որ Թուրքիան Անզակի օրվա 100-ամյակն օգտագործում է քաղաքական նպատակներով: Անզակի օրը (Anzac)՝ ապրիլի 25-ը, Ավստրալիայումհիշատակի ազգային օր է: Այն նվիրված է ավստրալացի և նորզելանդացի զինվորների հիշատակին, որոնք զոհվել են Առաջին համաշխարհայինի ժամանակ Թուրքիայի Գալիպոլի թերակղզում 1915 թվականին: Այդ ժամանակ զոհվել էր 8709 ավստրալացի և 2721 նորզելանդացի զինվոր: Ամեն տարի հազարավոր ավստրալացիներ այնտեղ ուխտի են գնում: Թուրքիան հասկացրել է, որ Նոր Հարավային Ուելսի պատգամավորների ներկայությունն Անզակի օրվա 100-ամյակին ցանկալի չէ, քանի որ նրանք 2013 թվականի մայիսին ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, գրում է The Sydney Morning Herald-ը: Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեկը զգուշացում է արել 2015 թ. ապրիլի 25-ին կայանալիք Գալիպոլի արարողության 8 000 տոմսերի խաղարկության մեկնարկին: Այն սկսվել է նոյեմբերի լույս 15 գիշերն և կշարունակվի մինչև 2014 թ. հունվարի 31-ը: Ինչպես ասել է Չիչեկը The Sydney Morning Herald-ին տված հարցազրույցում, թուրք-ավստրալական հարաբերություններին սպառնացող երկու գործոն կա: Մեկը «Ցեղասպանության համար բոլոր մեղադրանքներին Ավստրալիայի աջակցությունն է, առանց հաշվի առնելու Թուրքիայի կարծիքը, ինչը կարող է պառակտում առաջացնել երկու ժողովրդի միջև և ձախողել Գալիպոլում հիշատակի օրը»: Չիչեկը հորդորել է Նոր Հարավային Ուելսի պատգամավորներին հետ կանչել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Մայիսի 1-ին Ավստրալիայի Նոր Հարավայիյն Ուելս նահանգն ընդունել էր Օսմանյան կայսրությունում առաջին աշխարհամարտի տարիներին ասորիների, հայերի ու հույների ցեղասպանության մասին բանաձևը: Ըստ Ասորական կազմակերպություների դաշինքի գլխավոր քարտորղար Հերմիզ Շահենի, այդ որոշումն աննախադեպ էր Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունների ճանաչման հարցում: «Այդ ճանաչումը որպես հզոր ուժ կդիմակայի նրանց, ով մինչ օրս անտեսում է կամ ուղղակի ժխտում է քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանությունը: Իրաքի, Սիրիայի ու Թուրքիայի ասորիները մշտապես կրում են այդ ցեղասպանության հետևանքները»,- նշել էր նա: Photo: www.smh.com.au Հղումներ թեմայով. Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ |