Ադրբեջանական ԶՈւ-երը կրակել են Տավուշի ուղղությամբ. Տուժածներ չկան![]() 16 նոյեմբերի 2013 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական ԶՈւ-երն այսօր՝ նոյեմբերի 16-ին, ժամը 12:30-ի սահմաններում` մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, չլսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը, խախտել են հրադադարի ռեժիմն ու ինտենսիվ կրակ բացել Տավուշի մարզի ուղղությամբ: Մասնավորապես, կրակել են Վազաշեն գյուղի ուղղությամբ ճանապարհով ընթացող քաղաքացիական մեքենաներին, ինչպես նաև թիրախում ունենալով այլ հատվածներ: Հիմնականում, կրակ է արձակվել գնդացիրներից, ինչպես նաև մեծ տրամաչափի հրաձգային զենքերից, իր ֆեյսբուքի էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Գնդակոծության հետևանքով տուժածներ չկան: Հայկական ԶՈւ-երը, կատարելով ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի հրահանգը, պահպանում են լռություն: Հերթական անգամ ադրբեջանական կողմը չի պահպանում հրադադարի ռեժիմն և անտեսում է խաղաղության բոլոր կոչերը, ինչի արդյունքում միջադեպի ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է իրենց վրա: Նոյեմբերի 14-ին Վիեննայում ԵԱՀԿ Մշտական Խորհրդում ելույթ էին ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը և Ջեյմս Ուորլիկը ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկը: Մինսկի խմբի համանախագահները ներկայացրել էին 2013թ. ընթացքում կատարված աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Վերահաստատվել էր համանախագահ պետությունների` Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դիրքորոշումը, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Կարևորվել էր նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև նոյեմբերին կայանալիք հանդիպման անցկացումը, ինչը կարող է նոր լիցք հաղորդել բանակցային գործընթացին, տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |