Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի վաճառքը Ռուսաստանին դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա

PanARMENIAN.Net - Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վաճառքը Ռուսաստանին դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա եւ կխթանի հայկական արտադրանքի արտահանումը: Այդ մասին աշխատանքային այցով լինելով հանրապետության Կոտայքի մարզում հայտարարել է նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, այդ գործարքի շնորհիվ, Հայաստանը մոտակա երեք տարիներին ռուսական գազ կստանա երաշխավորված ցածր գնով: «Մեզ հաջողվեց պայմանավորվել երեք տարվա ընթացքում էժան գազ ստանալու վերաբերյալ, ինչն անկասկած կխթանի հայկական արտադրանքի արտահանումը»,-ասել է նախագահը: Մեկնաբանելով ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների դժգոհությունն այդ գործարքի վերաբերյալ, Հայաստանի նախագահը նշել է, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք միշտ ինչ-որ բանից դժգոհ են:



Նշենք, որ ըստ համաձայնության Հայաստանը «Գազպրոմ» ԲԲԸ-ին կվաճառի Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը 248,8 մլն դոլարով, իսկ ստացված միջոցների մեծ մասը կուղղի փոխհատուցման վճարմանը գազի ներքին սպառողներին: Դա կապված է նրա հետ, որ ապրիլի 1-ից ռուսական գազի գնման գինը կդառնա 110 դոլար նախկին 56 դոլարի դիմաց, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---