Արթուր Բաղդասարյանը դրական է գնահատում Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վաճառքը10 ապրիլի 2006 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը դրական է գնահատում Ռուսաստանի հետ գործարքը` Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վաճառքը: «Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վաճառքը պետք է դիտարկել համալիր փաթեթում»,-հայտարարել է նա Երեւանում լրագրողներին: Ա.Բաղդասարյանը կարեւորել է այդ գործարքը տնտեսական եւ սոցիալական նպատակահարմարության տեսակետից, քանի որ մինչեւ 2009 թվականը գազի սակագների բարձրացումը Հայաստանում էական չի լինի, իսկ էլեկտրաէներգիայի գների բարձրացում չի սպասվում: «Դա մեծ նշանակություն ունի Հայաստանի բնակչության եւ արդյունաբերական ձեռնարկությունների համար»,-ընդգծել է նա: Խոսնակը ավելացրել է նաեւ, որ հայ-ռուսական գործարքի արդյունքում մոտակա տարիներին Հայաստանի էներգետիկ ոլորտում կարվեն 600 մլն դոլարի ուղղակի ներդրումներ: «Մասնավորապես, Հրազդանի 5-րդ էներգաբլոկի շինարարությունն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է լրացուցիչ ներդնել 150 մլն դոլար, այն դեպքում երբ Հայաստանը նման միջոցներ չունի»,-նշել է նա, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՆԳՆ–ն` պայթյունի մասին․ Արտահոսք է եղել 3 հեղուկ գազի, 1 դիզելի և 1 բենզինի ցիստեռնից Հեղուկ գազի ցիստեռնները եղել են յուրաքանչյուրը 37 տոննա ծավալով ՏԿԵՆ. Գետերի վարարումներից առաջ «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակն ամբողջական լցված է եղել, ջուր բաց չի թողնվել «ՁորաՀԷԿ»-ի լիցենզիայի թույլտվությունն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին ԱԳՆ․ Սահմանադրությունը և դրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են՝ Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են Նշվում է նաև, որ ՀՀ–ն պատրաստ է «ինտենսիվ աշխատել՝ առաջիկա 1 ամսում պայմանագիրն ամբողջացնելու և ստորագրելու համար» ԵՄ–ն բյուջետային աջակցություն կտրամադրի ՀՀ–ին ՝ կրթահամալիրների կառուցման և ԲՏՃՄ լաբորատորիաների համար Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությանն է փոխանցվել 5 մլն եվրո, իսկ 2024 թ. մայիսին՝ 1.5 մլն եվրո |