Նավթի արդյունահանումն Ադրբեջանում շարունակում է նվազել18 նոյեմբերի 2013 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Նավթի արդյունահանումն Ադրբեջանում շարունակում է նվազել: «Ազեի-Չիրագ-Գյունեշլի» հարթակում նավթի արդյունահանումը նվազում է բարձր տեմպերով, չնայած BP-Azerbaijan ընկերության ձեռնարկած միջոցներին 2012 թ. հոկտեմբերից ի վեր: Ըստ ընկերության հաշվետվության, 2013 թվականի 9 ամիսների արդյունքում վերոնշյալ հարթակում շահագործման է հանձնվել 10 շահագործման հորատանցք, իսկ «Չիրագ» պլատֆորմում՝ 3 նոր հորատանցք: Սակայն, չնայած դրան, միջին օրական արդյունահանումը հաշվետու շրջանում նվազել է 5 200 բարելով: Ամենախոշոր հարթակում՝ «Կենտրոնական Ազերի» հանքավայրում շահագործման է հանձնվել 4 հորատանցք, սակայն դա հաջողությամբ չի պսակվել՝ ամենաօրյա արդյունահանումը նվազել է 13 000 բարելով: Ընկերությանը հաջողվել է միայն քիչ թե շատ կայուն պահել արդյունահանումը միայն «Արևմտյան Ազերի» հանքավայրում: Անկման ամենաբարձր տեմպերը գրանցվել են «Արևելյան Ազերի» հանքավայրում: Հաշվետու շրջանում միջին օրական արդյունահանումը նվազել է 26 հազար բարելով: Միակ պլատֆորմը, որտեղ ընկերությունն աճ է գրանցել, «Խորքային Գյունեշլին» է, գրում է «Թուրան» գործակալությունը: Արդեն երրորդ տարին է Ադրբեջանում նվազում են նավթի արդյունահանման ծավալները: 2011 թ. նավթի արդյունահանման ծավալները նվազել են 10,8 տոկոսով, իսկ գազի արդյունահանման ծավալները՝ 2 տոկոսով: 2012 թվականին նավթի արդյունահանման ծավալները նվազել են արդեն 5,3 տոկոսով՝ մինչև 43 մլն տոննա: Արդյունահանման կրճատման ֆոնի վրա աճում է Ադրբեջանի տնտեսության ու բյուջեի կախվածությունը նավթային հատվածից: 2013 թ. Ադրբեջանի պետբյուջեի եկամուտները նավթային հատվածից կազմում են ընդհանուր եկամուտների արդեն 79 տոկոսը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |