ՌԴ ԱԳՆ. Պուտինը Հայաստան կայցելի դեկտեմբերի սկզբին![]() 18 նոյեմբերի 2013 - 19:54 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կժամանի դեկտեմբերի սկզբին, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունների ավարտին տեղեկացրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումը ռուսական կողմը դիտարկում է որպես ՌԴ նախագահի՝ դեկտեմբերին Հայաստան այցի հիմնական փուլերից մեկը»,- Լավրովի խոսքերը փոխանցում է ՌԻԱ Նովոստին: Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն օրերս ասել էր, որ Վլադիմիր Պուտինն աշխատանքային այցով Հայաստան կժամանի դեկտեմբերի 1-ին կամ 2-ին: Այցի շրջանակում կայանալիք միջոցառումների մասին Աբրահամյանը նշել էր, որ նախագահները միջոցառումներ են նախատեսել, նաև հանդիպում, որտեղ կքննարկեն բոլոր տնտեսական, քաղաքական ու ռազմավարական հարցերը: Ըստ նրա՝ ՀՀ նախագահը շատ հարցեր ունի, որոնք պետք է քննարկի Պուտինի հետ: Արա Աբրահամյանի խոսքով՝ դեկտեմբերի 1-4-ն Երևանում հայ-ռուսական գործարար համաժողով է լինելու, որին մասնակցելու Երևան կժամանի 500 մասնակից, այդ թվում՝ գործարարներ: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |