Ամանորյա տոները կտևեն 10 օր19 նոյեմբերի 2013 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը մտադիր է հանրապետության բնակիչներին տևական ամանորյա արձակուրդներ նվիրել: Մասնավորապես, ըստ որոշման նախագծի, որը ներառվել է կառավարության նոյեմբերի 21-ի նիստի օրակարգում, դեկտեմբերի 30-ի փոխարեն աշխատանքային կլինի շաբաթ օրը՝ ամսի 28-ը: Այսպիսով, տոները կտևեն 10 օր, աշխատանքային կլինի 2014-ի հունվարի 8-ը: Բացի այդ, ըստ որոշման նախագծի, հունվարի 27-ի աշխատանքային երկուշաբթին կտեղափոխվի շաբաթ՝ փետրվարի 1-ին: Հաշվի առնելով, որ հունվարի 28-ին Հայաստանում ոչ աշխատանքային՝ Բանակի օրն է, հայաստանցիները կհանգստանան երեք օր՝ հունվարի 26-28-ը ներառյալ, հայտնում է «Նովոստի Արմենիան»: Բացի այդ, առաջիկա նիստի օրակարգում է նաև որոշման նախագիծ, համաձայն որի 2014 թվականին բոլոր տաղավար տոներին հաջորդող՝ հանգուցյալների հիշատակի օրերը (մեռելոցները) կլինեն ոչ աշխատանքային: 2014-ի հունվարի 27-ի, ապրիլի 21-ի, մայիսի 2-ի, հուլիսի 28-ի, օգոստոսի 18-ի և սեպտեմբերի 15-ի աշխատանքային օրերը համապատասխանաբար տեղափոխել են 2014-ի փետրվարի 1-ը, ապրիլի 26-ը, մայիսի 31-ը, օգոստոսի 2-ը, օգոստոսի 23-ը և սեպտեմբերի 20-ը` շաբաթ օրերը: Տերունական տոներից 5-ը Տաղավար տոներ են: Դրանց հաջորդող երկուշաբթիները հանգուցյալների հիշատակության օրեր են: Ըստ Հայ առաքելական եկեղեցու կարգի՝ տաղավար տոնին, որը նշվում կիրակի օրը, հաջորդող երկուշաբթին Մեռելոց է: Մեռելոցի օրերին առավոտյան հայաստանյան եկեղեցիներում մատուցվում է հոգեհանգստյան սուրբ Պատարագ, որից հետո մարդիկ գերեզմաններ են գնում` աղոթելու ննջեցյալների հոգիների փրկության համար: Հղումներ թեմայով. Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |