Ադլի Մանսուրը մտադիր չէ Եգիպտոսի նախագահ դառնալ![]() 19 նոյեմբերի 2013 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը մտադիր էր առաջադրվել նախագահի պաշտոնում հաջորդ տարի, հայտնում է Reuters գործակալությունը: «Կվերադառնամ իմ գրասենյակ և կշարունակեմ աշխատանքը սահմանադրական դատարանում»,- ասել է Մանսուրը քուվեյթյան al-Seyassah թերթին: Մանսուրը դարձավ երկրի նախագահի պաշտոնակատար հուլիսի 4-ին, նախագահ Մուրսիի ձերբակալությունից մեկ օր անց: Մանսուրը կատարելու է իր պարտականությունները մինչև հաջորդ խորհրդարանական ընտրություններն ու սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն: Ըստ Եգիպտոսի ԱԳ նախարար Նաբիլ Ֆահմիի, խորհրդարանական ընտրությունները կանցնեն փետրվարին կամ մարտին, իսկ նախագահական ընտրությունները՝ ամռանը: Որոշ աղբյուրներ պնդում են, որ Եգիպտոսի ԶՈւ գլխավոր հրամանատար Աբդել Ֆաթթահ ալ Սիսին կարող է առաջ քաշել իր թեկնածությունը: Ներկայումս նա Եգիպտոսի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից է և կարող է նախագահ դառնալ: Ըստ վերլուծաբանների, նա միակ մարդն է, ով կարող է կայունություն բերել Եգիպտոսին: Մոհամմեդ Մուրսին Եգիպտոսի նախագահ է ընտրվել 2012 թվականին, երբ պաշտոնանկ արվեց Հոսնի Մուբարաքը: Մեկ տարում նա հասցրեց ամբողջությամբ փլուզել տնտեսությունը, և փորձեց շարիաթի օրենքներ հաստատել երկրում: 2013թ. հունիս-հուլիսին երկրի բնակչությունը, որը դժգոհ էր իսլամիստների կառավարումից, մոտ 15 մլն ստորագրություն հավաքեց Մուրսիի պաշտոնանկության օգտին: Հուլիսի 3-ին եգիպտական բանակը տեղեկացրեց Մոհամմեդ Մուրսիին, որ նա այլևս Եգիպտոսի նախագահ չէ: Զինվորականները գնացին դրան Մուրսիին կամավոր հրաժարականի դրդելու անհաջող փորձերից հետո: «Մահմեդական եղբայրներ» շարժումը միջազգային կրոնական քաղաքական ասոցիացիա է, որը 1928 թվականին հիմնել է ուսուցիչ Հասան էլ Բաննան Եգիպտոսի Իսմաիլլի քաղաքում: 1933 թվականից ի վեր կազմակերպության կենտրոնակայանը տեղափոխվեց Կահիրե: Հասան էլ Բաննայի մահից հետո 1949թ., 1950-ին շարժման գաղափարախոսը դարձավ գրականագետ Սեյիդ էլ Կուտբը, որը 1966 թվականին մահապատժի ենթարկվեց: Ասոցիացիան բաժանմունքներ ունի Սիրիայում, Պաղեստինում, Իրաքում: Երկրորդ համաշխարհայինի վերջում այն արդեն 500 հազար անդամ ուներ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |