Շարլ Ազնավուր. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը իմ իրականացած երազանքն է10 ապրիլի 2006 - 19:22 AMT PanARMENIAN.Net - «Ես հպարտությամբ եմ ասում, որ հայկական ծագում ունեցող ֆրանսիացի եմ: Կրթությամբ ես հարյուրտոկոսանոց ֆրանսիացի եմ, մնացած ամեն ինչով` հարյուրտոկոսանոց հայ»: Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը: Նրա խոսքերով, հայրենիք ամեն այցելության հետ նա ավելի շատ հայերեն բառեր է սովորում: «Հնարավոր է, ես շուտով կարողանամ լավ խոսել հայերեն: Ես շատ կցանկանայի, որ ֆրանսերենը երկրորդ լեզուն դառնար Հայաստանում: Ճիշտ է, այստեղ շատ ավելի ընդունված է ռուսերենը, սակայն գոնե երրորդ տեղում թող ֆրանսերենը լինի»,-ասել է Ազնավուրը: Մեծ շանսոնյեի խոսքերով, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը իր իրականացած երազանքն է: Իր հերթին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Քյունին նշեց, որ լսում է Շարլ Ազնավուրի երգերը պատանեկան հասակից եւ միշտ եղել է նրա երկրպագուն: «Ազնավուրի երգերը շատ թանկ են ինձ համար, բայց հատկապես ես սիրում եմ La Boheme»,-ասել է նա: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |