Հ.Հարությունյանի գործով հոգեբուժական և ավտոտեխնիկական փորձաքննությունների արդյունքները պատրաստ են![]() 19 նոյեմբերի 2013 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Ստացվել են Հրաչյա Հարությունյանի գործով հոգեբուժական և ավտոտեխնիկական փորձաքննությունների արդյունքները: Հարությունյանը մեղադրվում է Պոդոլսկի մոտ ՃՏՊ գործով, որի հետևանքով 18 մարդ զոհվեց, հայտնում է «Ինտերֆաքսը» Մոսկվայի ՆԳՆ վարչության մամլո ծառայության վրա հղումով: Ըստ Մոսկվայի ոստիկանության, քննիչներն արդեն ստացել են հոգեբուժական և 3 ավտոտեխնիկական փորձաքննությունների արդյունքները Նոր Մոսկվայում Հրաչյա Հարությունյանի վարած «ԿամԱԶ»-ի մասնակցությամբ վթարի գործով: Ակնկալվում է, որ ավտոտեխնիկական փորձաքննությունների արդյունքները թույլ կտան պարզել, թե սարքին էր արդյոք բեռնատարը: ՃՏՊ գործով մեղադրյալ ՀՀ քաղաքացին և նրա դատապաշտպանը փորձաքննության արդյունքներին կծանոթանան նոյեմբերի 20-ին: Մինչ այդ Հրաչյա Հարությունյանի փաստաբանը դիմել էր Մոսկվայի Տվերի շրջանի դատարան քննիչի դեմ բողոքով: Բողոքը ներկայացվել է այն փաստով, որ քննիչը մեղադրյալին ձերբակալել և տեղափոխել է մեկուսարան կանացի խալաթով: «Ըստ իս, մեղադրյալին դատարան բերելը կանացի խալաթով և լողափի հողաթափերով, ձերբակալված անձանց պահման մասին օրենքի խախտում է»,-ասել է վարորդի փաստաբան Ռուբեն Մարգարյանը: Նա պարզաբանել է, որ Հարությունյանը խնդրել է քննիչին կապվել իր հարազատների հետ և խնդրել է հագուստ բերել իր համար, ինչը չի արվել: «Ստացվում է, որ քննիչը ոչ մի բանի համար պատասխանատո՞ւ չէ, եթե մերկ ձերբակալեր, մե՞րկ պիտի տաներ մեկուսարան»,-վրդովված ասել է փաստաբանը՝ հավելելով, որ իրենք խնդրում են դատարանին ապօրինի ճանաչել քննիչի գործողությունները»: Մարգարյանը հուսով է, որ դատարանը վերջակետ կդնի Հարությունյանի խալաթի հետ այս պատմությունում՝ նմանատիպ բողոքներն, ուղղված դատախազությանն ու քննչական մարմիններին, արդյունք չտվեցին: Հուլիսի 13-ին Պոդոլսկից ոչ հեռու ողբերգական ավտովթար տեղի ունեցել: Բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանը, դուրս գալով երկրորդական ճանապարհից, բախվեց երթուղային ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ զոհվեց, շուրջ 60 հոգի վնասվածքներ ստացան: Հուլիսի 15-ին Մոսկվայի Տվերի շրջանի դատարանը կալանավորեց Հարությունյանին: Սեպտեմբերի 12-ին դատարանը երկարացրեց կալանքի ժամկետը մինչև դեկտեմբերի 14-ը: Հրաչյա Հարությունյանին դեպքից հետո դատարանի դահլիճ են տարել կանացի խալաթով և հողաթափերով: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |