«Էյր Ֆրանսի» կանոնավոր չվերթերը կարեւորվում են Հայաստանում զբոսաշրջության զարգացման տեսակետից10 ապրիլի 2006 - 19:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ֆրանսիական «Էյր Ֆրանս» ավիաընկերության պատվիրակությանը` նախագահական գրասենյակի փոխնախագահ Գի Տաղդիի գլխավորությամբ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ողջունելով «Էյր Ֆրանսի» մուտքը Հայաստան, նախագահը ավիաընկերության կողմից կանոնավոր չվերթների իրականացումը կարեւորել է նաեւ զբոսաշրջության զարգացման տեսանկյունից, նշելով, որ այն երկրում հայտարարված է տնտեսական գերակայություն: Ընդգծելով ապագայի նկատմամբ իրենց լավատեսությունը, «Էյր Ֆրանս»-ի ներկայացուցիչներն ասել են, որ ավիաընկերությանը Հայաստան է բերել նաեւ տնտեսական դինամիկայի խոստումնալից հեռանկարը: Ռոբերտ Քոչարյանը գոհունակությամբ նշել է, որ անցած եւ այս տարիների ընթացքում Հայաստանում սկսել են գործունեություն ծավալել մի քանի խոշոր ֆրանսիական ընկերություններ:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |