Պուտին. Ռուսաստանը ՀՕՊ միասնական համակարգեր կստեղծի Հայաստանի և Ղազախստանի հետ![]() 19 նոյեմբերի 2013 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը հակաօդային պաշտպանության միասնական համակարգեր կկազմավորի Հայաստանի և Ղազախստանի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Ինչպես ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանը կհզորացնի նաև ՀՕՊ համակարգը Բելառուսի հետ: «Նախատեսում ենք նաև հզորացնել ՀՕՊ միասնական համակարգը Բելառուսի հետ և նմանատիպ համակարգեր ստեղծել Հայաստանի և Ղազախստանի հետ»,-հայտարարել է նա: Պուտինը հիշեցրել է այդ երկրների հետ համատեղ զորավարժությունների մասին: Այս տարի ՌԴ-ն ու Բելառուսը կազմակերպեցին համատեղ «Արևմուտք-2013» ռազմավարական զորավարժությունները: Առաջիկայում կստեղծվեն զորքերի տարածաշրջանային խմբավորումներ Տաջիկստանի, Ղազախստանի, Հայաստանի և Բելառուսի հետ 2013 թ. փետրվարին Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանը ներկայացրեց ինքնաթիռի գրավման դեպքում ԱՊՀ անդամ երկրների հակաօդային պաշտպանության հերթապահների գործողությունների կազմակերպման մասին համաձայնագիրը: Գրության մեջ ներկայացված են օդանավերի և ՀՕՊ ցամաքային միջոցների կիրառման կարգի մասին դրույթները՝ չեզոքացնելու համար ահաբեկչական գործողության սպառնալիքը: Զենքն ու ռազմատեխնիկան օդանավի ոչնչացման համար կիրառվում են, եթե սպառված են օդանավի վայրէջքը պարտադրելու բոլոր միջոցները, ասվում է փաստաթղթում: Համաձայնագիրը ստորագրվել է Դուշանբեում 2011 թվականի սեպտեմբերի 3-ին: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |