Եվրահանձնաժողովը մեղադրում է Անկարային անփութության համար10 ապրիլի 2006 - 19:58 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը կարող է սառեցնել ֆինանսական համագործակցությունը Թուրքիայի հետ, որի արդյունքում Անկարան կարող է զրկվել 1 մլրդ եվրոյից: Բրյուսելում դժգոհ են այն բանից, որ Թուրքիան 2002 թվականից ի վեր չի ձեռնարկել նրանից ակնկալվող քայլեր ԵՄ հետ ֆինանսական համագործակցության զարգացման ուղղությամբ: Այդ մասին հաղորդում է CNN-Turk-ը: Եվրահանձնաժողովը մեղադրում է Անկարային անփութության համար: Եթե Թուրքիան չարդարացնի հանձնաժողովի ակնկալիքները, նա կզրկվի մեկ միլիարդ եվրոյից, եւ բանակցությունները Եվրամիության հետ ինտեգրման մի շարք հարցերի շուրջ չեն մեկնարկի: Նույնանման պատճառով Թուրքիան 2003 թվականին արդեն զրկվեց 24 մլն եվրոյից: Ինչպես ակնկալվում է, իր որոշումը Թուրքիայի հետ ֆինանսական համագործակցության վերաբերյալ Եվրահանձնաժողովը կհրապարակի ապրիլի 26-ին Անկարայում: Այդ օրը տեղի կունենա ԵՄ-Թուրքիա վերահսկիչ հանձնաժողովի համատեղ նիստը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |