Կահիրեում ցրել են ցուցարարներին20 նոյեմբերի 2013 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսի ոստիկանությունը նոյեմբերի լույս 20-ի գիշերը ցրել է բողոքի ցույցի մասնակիցներին, որոնք հավաքվել էին Կահիրեի Թահրիր հրապարակում, հայտնում է AFP-ն: Ցուցարարներին ցրելու համար, որոնք քարեր էին նետում ոստիկանների վրա, իրավապահ մարմինների աշխատակիցները կիրառել են արցունքաբեր գազ ու զրահամեքենաներ: Բախումների հետևանքով տուժել է առնվազն 16 մարդ: Ոմանք հոսպիտալացվել են վնասվածքներով: Բողոքներին չեն մասնակցել «Մահմեդական եղբայրների» շարժման անդամները, որոնք սատարում են Եգիպտոսի պաշտոնանկ նախագահ Մոհամեդ Մուրսիին: Հրապարակում հիմնականում հավաքվել էին ինչպես ժամանակավոր կառավարության, այնպես էլ Մուրսիի հակառակորդները: Կահիրեի որոշ հրապարակներն ու փողոցները արգելափակված են զինվորականների կողմից ու զրահատեխնիկայով: Իշխանությունները մտավախություն ունեն, որ «Մահմեդական եղբայրները» ևս կմիանան բողոքի ակցիաներին, գրում է Լենտա.ռու-ն: Բողոքները Կահիրեում նիրված էին 2011 թ. նոյեմբերյան ցույցերի երկրորդ տարելիցին, երբ ժամանակավոր կառավարության դեմ բողոքի ցույցերը ցրելու ժամանակ 40 մարդ զոհվեց: «Մահմեդական եղբայրների» առաջնորդներցի մեկը՝ Մուհամմեդ Մուրսին ընտրվեց Եգիպտոսի նախագահ 2012թ., երբ պաշտոնից հեռացավ Հոսնի Մուբարաքը: Մեկ տարում նա հասցրեց փլուզել երկրի տնտեսությունը և փորձեց շարիաթի օրենքներ սահմանել: 2013թ. հունիս-հուլիսին երկրի բնակչությունը մոտ 15 մլն ստորագրություն հավաքեց՝ պահանջելով Մուրսիի հրաժարականը: Հուլիսի 3-ին զինվորականներն իրազեկեցին Մուրսիին, որ նա այլևս նախագահ չէ: Մուրսիի դատը կսկսվի 2014 թվականի հունվարի 8-ին: Photo:voanews.com Հղումներ թեմայով. Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |