Տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստանում են գտնվում Ջիմ Քոլբը եւ Սկոտ Գարետը

PanARMENIAN.Net - Կոնգրեսականներ Ջիմ Քոլբը եւ Սկոտ Գարետը, ինչպես նաեւ Հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի (ՀՄԿ) գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը տարածաշրջանային այցի շրջանակում գտնվում են Հայաստանում: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունում: Այցի նպատակն է ծանոթանալ Հարավային Կովկասի կառավարման, տնտեսական եւ ռազմական խնդիրներին: Այցի ընթացքում Ջիմ Քոլբը, Սկոտ Գարետը եւ դեսպան Դանիլովիչը կլինեն Հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի ու ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող աջակցության ծրագրերի իրականացման վայրերում Հայաստանի տարբեր մասերում: Բացի այդ, պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ պետական այրերի, նախագահ Ռոբերտ Քոչարյանի, քաղաքացիական հասարակության առաջնորդների, Հազարամյակի մարտահրավերների հայաստանյան ծրագրի ներկայացուցիչների եւ քաղաքական ու գործարար ոլորտի առաջնորդների հետ: Հանդիպումներում քննության կառնվեն մի շարք հարցեր, մասնավորապես` ԱՄՆ աջակցությունը Հայաստանին, Հայաստանի հետ ՀՄԿ համաձայնագիրը, հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները, քաղաքացիական հասարակության զարգացումն ու 2007/2008թթ. ընտրությունների ազատ եւ արդարացի լինելու կարեւորությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---