Մասաչուսեթսում քննարկում են ցեղասպանության պարտադիր ուսուցման մասին օրինագիծը![]() 20 նոյեմբերի 2013 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերին վերջին ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի կրթության հանձնախումբը հանրային լսումներ է անցկացրել ցեղասպանությունների պարտադիր ուսուցման մասին օրինագծի վերաբերյալ, որը ստացել է նաև Մասաչուսեթսի Հայ Դատի հանձնախմբի (АNC -МА) աջակցությունը: Օրինագիծը ներկայացրել է կոնգրեսական Ջոնաթան Գեղտը (D- Watertown ), որով պահանջվում է, որ ցեղասպանությունների ուսուցումը ներառվի պետական դպրոցների պատմության դասընթացներում: АNC -МА նախագահ Տիգրան Կալիգյանը նշել է, որ դպրոցների շրջանավարտները բավարար գիտելիքներ չունեն ցեղասպանությունների մեծ մասի մասին: Նա կարևորել է օրինագծի ընդունումը Հայոց ցեղասպանության պարագայում: «Հայոց ցեղասպանության մերժողականության թուրքական կառավարության երկար ձեռքը հասել է Մասաչուսեթս»,-ասել է նա: Նոր Անգլիայի թուրքական մշակութային կենտրոնի ներկայացուցիչ Էրկուտ Գոմուղլուն սատարել է օրինագծին, սակայն դեմ էր Հայոց ցեղասպանության հիշատակմանը: Ըստ նրա, օրենսդիրները չեն կարող դատել պատմական իրադարձությունների մասին: Իր հերթին Մասաչուսեթսի «Պահպանել Դարֆուրը» կոալիցիայի նախագահ Էրիկ Քոենը կարևորել է ցեղասպանությունների ուսումնասիրությունը դպրոցներում: Կոմիտեի անդամներ են նաև կոնգրեսականներ Ալիսա Հենլոն Փեյշն ու սենատոր Սոնյա Չանգ Դիասը: ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Հոլոքոսթ Հոլոքոսթը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանական նացիստների կողմից միլիոնավոր մարդկանց համակարգված հետապնդումն ու գնդակահարումն էր, որի զոհը դարձան հրեական ժողովրդի գրեթե մեկ երրորդը եւ այլ փոքրամասնությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք խտրականության, վայրագությունների ու դաժան սպանությունների ենթարկվեցին: 1949թ. Համաշխարհային հրեական կոնգրեսի կողմից Եվրոպայի երկրներում պատերազմից առաջ եւ հետո հրեաների թվի կատարած համեմատությունը հանգեցրեց այն եզրակացության, որ Աղետի ժամանակ զոհվել է վեց միլիոն մարդ: Այդ թիվն ամրագրված է գլխավոր ռազմական հանցագործների Նյուրնբերգյան գործընթացի, Էյխմանի գործընթացի վճիռներում եւ ճանաչվել է Աղետի վիճակագրության հարցերով գիտնականների միջազգային խորհրդակցության (Փարիզ, 1987թ.) մասնակիցների մեծ մասի կողմից, երբ քննարկվում էին 4,2-6 միլիոն թվերը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |