Ավստրալիայի համալսարաններում չեղյալ են համարվել Հայոց ցեղասպանությունը ժխտող Մաքքարթիի միջոցառումները20 նոյեմբերի 2013 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Սիդնեյում և Մելբուրնում չեղյալ են հայտարարվել նոյեմբերի 21-ին կայանալիք Հայոց ցեղասպանության մերժողականությամբ հայտնի Ջասթին Մաքքարթիի միջոցառումները: Ինչպես հայտնում է Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը (ANC Australia), Ջասթին Մաքքարթին դասախոսություններ կազմակերպելու խնդրանքով դիմել էր Մելբուրնի համալսարանին և Նոր Հարավային Ուելսի նահանգի պատկերասրահին, սակայն մերժում է ստացել: ANC Australia գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը, ողջունելով այդ որոշումը, նշել է, որ Ջասթին Մաքքարթիի հայացքները չեն կարող ընդունելի լինել ավստրալացի գիտնականների համար: «Ցեղասպանության մերժումը զոհերի և նրանց ժառանգների դեմ ուղղված վերջին քայլն է: Չենք կարող դավաճանել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»,- ասել է նա: ANC Australia-ն նամակ է հղել խորհրդարանի անդամներին՝ իրազեկելով Ջասթին Մաքքարթիի և նրա հայացքների մասին: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |