Հայաստանի նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հունգարիայի դեսպանը11 ապրիլի 2006 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հունգարիայի նորանշանակ դեսպան Արբաթ Սեկեն (նստավայրը` Մոսկվա), հաղորդում է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը: Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ, Նախագահը հույս է հայտնել, որ նրա գործունեության ընթացքում կձեռնարկվեն նոր քայլեր երկկողմ հարաբերություններն ընդլայնելու ուղղությամբ: Կողմերն առաջնային են դիտել համագործակցության համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը եւ կարեւորել են գործարար շփումների ակտիվացումն ու փոխգործակցության կոնկրետ ոլորտների նախանշումը:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |