Սիրիական քիմզենքը կարող է ծովում ոչնչացվել20 նոյեմբերի 2013 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի քիմիական զենքի պաշարներն առաջարկել են ոչնչացնել նավի վրա կամ էլ ծովում տեղադրված հորատման սարքի միջոցով: Այդ մասին նոյեմբերի 19-ին «Ռոյթերս» գործակալությանն է հայտնել ամերիկացի մի պաշտոնյա, որը չի ցանկացել նշել անունը: Պաշտոնապես լուրը դեռ չի հաստատվել: Ըստ գործակալության զրուցակցի, այդ տարբերակը քննարկվել է դիվանագետնեի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության ներկայացուցիչնրի հանդիպմանը: Թե համաշխարհային օվկիանոսի որ մասն է նախատեսվում և ով է հանդես եկել նման առաջարկով, չի ասվում: Հաշվի առնելով պաշարների ծավալը, ծովում այն ոչնչացնելու ծրագիրը կարող է աննախադեպ դառնալ, նշում է «Ռոյթերսը» անկախ փորձագետների վրա հղումով: Ալբանիան հրաժարվեց ընդունել Սիրիայի քիմիական զենքն իր տարածքում: Մինչ այդ հրաժարվել էին նաև Թուրքիան, Հորդանանն ու Նորվեգիան: Նախատեսվում է դուրս բերել Սիրիայից ամբողջ հայտարարագրված զենքն, իզոպրոպանոլի բացառությամբ, ոչ ուշ, քան 2014 թվականի փետրվարի 5-ին, առավել վտանգավոր քիմիական նյութերը դուրս կբերվեն մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը: ՔԶԱԿ-ը հստակեցնում է, որ Սիրիայում ոչնչացվել է չլիցքավորված զինամթերքի շուրջ 60 տոկոսը: Ամբողջ չլիցքավորված զինամթերքը պետք է ոչնչացվի ոչ ուշ, քան 2014 թվականի 31-ին: Քիմիական արսենալները պետք է ոչնչացվեն մինչև 2014 մարտի 15-ը: Դամասկոսը 1,3 հազար տոննա քիմիական զենք ու բաղադրիչներ է հայտարարագրել, ինչպես նաև 1,2 հազար չլիցքավորված զինամթերք: Բացի այդ, Սիրիան տեղեկություն է տրամադրել 41 շինությունների մասին, որոնք գտնվում են 23 օբյեկտներում և կարող են օգտագործվել քիմիական զենքի պատրաստման համար: Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 115 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: 2013թ. սեպտեմբերին Սիրիան միացավ քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիային: Նոյեմբերի սկզբին ՔԶԱԿ-ը հայտարարեց գործողության առաջին փուլի ավարտի մասին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |