Ադրբեջանի ԱԳ փոխնախարար. Վիլնյուսում վիզային ռեժիմի պարզեցման համաձայնագիր կստորագրենք![]() 20 նոյեմբերի 2013 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Մահմուդ Մամեդգուլիևը շահարկումներ է համարել ԶԼՄ-ներում հրապարակվող այն հաղորդագրությունները, թե Ադրբեջանը հրաժարվում է որևէ փաստաթուղթ ստորագրել Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովում՝ հորդորելով ուշադրություն չդարձել դրանց վրա: «Հաստատ կստորագրենք մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը»,- ասել է Մամեդգուլիևը Trend գործակալությանը: Կողմերը նաև պատրաստավում են ռազմավարական գործակցության մասին համաձայնագիր ստորագրել մի շարք ոլորտներում, mobility partnership, որը վերաբերում է աշխատանքային միգրացիայի քաղաքականությանը, արձանագրություն ԵՄ ծրագրերին Ադրբեջանի մասնակցության ընդլայնման մասին: Ըստ փոխնախարարի, եթե մինչև գագաթնաժողովի սկիզբը կողմերը հասցնեն համաձայնեցնել փաստաթղթերը, Վիլնյուսում դրանք կստորագրվեն: Իսկ եթե ոչ, ապա ավելի ուշ: Ինչ վերաբերում է գագաթնաժողովի հռչակագրին, ապա Մամեդգուլիևն ասել է, որ այժմ համաձայնեցնում են տեքստը: Ըստ նրա, գագաթնաժողովը պետք է լուրջ վերաբերվի տարծաշրջանային հակամարտություններին: «Դա պետք է արտացոլվի ամփոփիչ հռչակագրում: Երկրորդը, գագաթնաժողովում պետք է այնպիսի որոշումներ կայացվեն, որոնք Ադրբեջանի համար ԵՄ հետ գործակցությունն ավելի շոշափելի կդարձնեն»,- ասել է փոխնախարարը: Արևելյան գործընկերության գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 29-ին Վիլնյուսում, սակայն, մինչ օրս պարզ չէ, թե ում հետ է ԵՄ-ն ասոցացման մասին համաձայնագիր ստորագրելու: ԱԳ բոլոր երկրները, բացառությամբ Մոլդովայի, հարցականի տակ են: Սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահը հայտարարեց, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը, իսկ Ուկրաինայի հարցը մինչ օրս պարզ չէ նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկայի պատճառով: Վրաստանի հետ համաձայնագիրը ստորագրվելու է 2014-ին: Հղումներ թեմայով. ![]() «Արևելյան գործընկերություն» «Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |