Դավութօղլուն հրավիրված է Երևան՝ ՍԾՏՀ հերթական գագաթնաժողովին20 նոյեմբերի 2013 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հրավիրված է Հայաստան մասնակցելու դեկտեմբերի 12-ին Երևանում կայանալիք ՍԾՏՀ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Ինչպես գրում է Zaman-ը, հրավերը ստանալով, Դավութօղլուն դեռ վերջնական որոշում չի կայացրել մասնակցության վերաբերյալ՝ պայմանավորելով դա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներով: Քանի որ նախօրեին Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի Վիեննայում կայացած հանդիպմանը որոշվել է շարունակել երկխոսությունը, ակնկալվում է, որ Դավութօղլուն կայցելի Հայաստան: Պարբերականը գրում է, որ Դավութօղլուն Երևան չմեկնելու ոչ մի պատճառ չունի: Ժամանակին Հայաստան է այցելել Թուրքիայի ԱԳՆ նախկին ղեկավար Ալի Բաբաջանը, մասնակցելով նույնատիպ միջոցառման: Նույն 2009 թվականին Հայաստան է այցելել նաև Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Մահմուդ Մամեդգուլիևը: «Եթե Դավութօղլուն Հայաստան չմեկնի, ապա որպես մերժման պատճառ կարող է նշվել Գերմանիայի նախագահի այցը Թուրքիա»,-գրում է թերթը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Ադրբեջանում գտել են կորած զինծառայողի մարմինը Հարուցվել է քրգործ Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական «Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ տեքստն ամբողջականացված չէ»,-ասել է նա Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել |