Սիրիայում հայ զինծառայող է զոհվել22 նոյեմբերի 2013 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 21-ին եռօրյա որոնումներից հետո հայտնաբերվել է սիրիական բանակի հայ զինծառայող Հակոբ Տեր-Ղազարյանի դին: Նա զոհվել էր Դամասկոսի արվարձան Հարաստից ոչ հեռու նոյեմբերի 18-ին: Հարաստում են գտնվում տանկերի վերանորոգման երկու արտադրամասեր, որոնք մշտապես գնդակոծվում էին: Նոյեմբերի 18-ին արտադրամասը գնդակոծության հետևանքով ամբողջովին փլուզվեց: Փլատակների տակ մնացած մարմինները շատ դժվար էր նույնականացնել, հայտնում է PERIO NEWS-ը Facebook-ի իր էջում: Հակոբ Տեր-Ղազարյանը ծնվել է 1988 թ. սեպտեմբերի 14-ին Հալեպում: Սիրիայում 2,5 տարվա ընթացքում արդեն 64 հայ է զոհվել: Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը հայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ 10 հազար սիրիացիներ հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: Սիրիայում արդեն երկու տարուց ավելի է շարունակվում են կառավարական ուժերի բախումները զինված ընդդիմության հետ: Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության զոհերի ընդհանուր թիվը հասնում է 120 հազարի: Սիրիական իշխանությունները հայտարարում են, որ իրենց դիմակայում են լավ զինված գրոհայիններ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է |