Ստամբուլում սկսվել է ցուցարարի սպանության գործով դատավարությունը![]() 22 նոյեմբերի 2013 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Հարյուրավոր մարդիկ են հավաքվել Ստամբուլում դատարանի շենքի մոտ, որտեղ սկսվել են Մեհմեդ Այվալիթաշի գործով դատական լսումները: Ակցիայի մասնակիցները պահանջել են արդար դատավճիռ երկու մեղադրյալների համար: 20-ամյա Այվալիթաշը զոհվել է Ստամբուլի Գեզի պուրակում բողոքի ցույցի ժամանակ: Ողբերգությունը տեղի է ունեցել հունիսի 2-ին, երբ ցուցարարների ամբոխի մեջ է մխրճվել ավտոմեքենան: Ցուցարարները փորձել են ներխուժել դատարանի շենք, սակայն նրանց կանգնեցրել է ոստիկանությունը: Այվալիթաշից բացի այս ամռանը Թուրքիայի բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է ևս վեց մարդ: Սկզբում ցույցերը Գեզի պուրակում ծառահատման դեմ էին, հետո ակցիաները հակակառավարական բնույթ ստացան, հայտնում է euronews-ը: Բողոքի ցույցերն անցնում էին Թուրքիայում 2013 թվականի մայիսից, երբ կառավարությունը մտադրվել էր քանդել Գեզի պուրակն ու տեղում առևտրի կենտրոն կառուցել: Ամառային ակցիաների հետևանքով վեց մարդ զոհվեց, մի քանի հազարը վիրավորվեց ու ձերբակալվեց: Ոստիկանությունը ցուցարարների դեմ մահակներ ու արցունքաբեր գազ կիրառեց: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |