Փարիզում մեկնարկել է «Հայաստան» հիմնադրամի ամենամյա հեռախոսամարաթոնը![]() 22 նոյեմբերի 2013 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Փարիզ: Նույն օրը երկրի ղեկավարն այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2013»-ի շրջանակում ընթացող համաեվրոպական հեռախոսամարաթոնը կազմակերպող գլխավոր գրասենյակ: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել «Հայաստան» hամահայկական հիմնադրամի Ֆրանսիայի գրասենյակի ամբողջ անձնակազմին` հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն Պետրոս Թերզյանի գլխավորությամբ, բոլոր կամավորներին, ովքեր անմիջական մասնակցություն են ունենում հեռախոսամարաթոնին` ընդգծելով, որ Եվրոպայի հայությունը միշտ եղել է Արցախի կողքին` ըստ ամենայնի սատարելով մեր հանրապետությանը: Ֆոնեթոնի մեկնարկն ազդարարել են Բակո Սահակյանն ու հայտնի ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանը: Սա «Հայաստան» հիմնադրամի կազմակերպած արդեն 20-րդ ֆոնեթոնն է: Այս տարի Եվրոպական ֆոնեթոնի հովանավորներն են Ռոբեր Գեդիկյանը տիկնոջ՝ դերասանուհի Արիան Ասկարիի հետ: 2012 թվականին 700 կամավորների շնորհիվ Մարսելում, Լիոնում, Թուլուզում և Քաշում հեռախոսամարաթոնի արդյունքում հավաքվեց շուրջ 1,42 մլն եվրո ԼՂՀ և սիրիահայերի համար: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |