Մանն. Իրանի հետ «վեցնյակի» բանակցությունների արդյունքում պետք է փաստաթուղթ ընդունվի

Մանն. Իրանի հետ «վեցնյակի» բանակցությունների արդյունքում պետք է փաստաթուղթ ընդունվի

PanARMENIAN.Net - Իրանի հետ միջազգային միջնորդների «վեցնյակի» բանակցությունների արդյունքում պետք է փաստաթուղթ ընդունվի, որը ցույց կտա Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը, լրագրողներին է ասել արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գծով ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մամուլի քարտուղար Մայքլ Մաննը Ժնևում բանակցությունների երկրորդ օրվա ավարտին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Այդ բանակցային գործընթացը պետք է ավարտվի համաձայնությամբ, որը կհավաստիացնի միջազգային հանրությանը, որ Իրանի միջուկային ծրագիրը միանգամայն խաղաղ բնույթ է կրում: Դա բարդ գործընթաց է: Պետք է լինի մի համաձայնություն, որը միանշանակ կլինի բոլորի համար»,- ասել է Մաննը:

Հինգշաբթի Էշթոնը երկու երկկողմ հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հետ, որոնք ընդհանուր առմամբ տևել են գրեթե 5 ժամ: Մաննը հստակեցրել է, որ խոսք է գնացել «էական, առանցքային հարցերի մասին»:

Բանակցությունները կշարունակվեն այսօր՝ նոյեմբերի 22-ին և կմեկնարկեն Էշթոն-Զարիֆ հանդիպմամբ:

Իրանի և «վեցնյակի» բանակցությունների նախորդ փուլն ավարտվեց Ժնևում նոյեմբերի 10-ին առանց որևէ համաձայնության, սակայն կողմերը հասկացրեցին, որ որոշակի առաջընթացի են հասել:

Իսրայելը, ԱՄՆ-ն, մի շարք այլ արևմտյան երկրներ կասկածում են Իրանին միջուկային զենք մշակելու մեջ խաղաղ ատոմի ծրագրի քողի ներքո: Թեհրանը մերժում է բոլոր մեղադրանքները՝ հավաստիացնելով, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի:

Հղումներ թեմայով.
Իրանի միջուկային ծրագիր

Իրանի միջուկային ծրագիրը սկիզբ է առել 1967թ., երբ Ամերիկան Իրանի շահ Մուհամմեդ Ռըզա Փեհլեվիին փոխանցեց 5 ՄՎտ հզորությամբ ատոմային ռեակտորը: Ռեակտորի շինարարության գործում այնուհետեւ տեխնոլոգիական օգնություն են ցուցաբերել Գերմանիան եւ Ֆրանսիան: Իրանը 1968թ. ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը եւ վավերացրել է այն 1970թ.:\r\n\r\nՆերկայումս համաշխարհային հանրությունը դեմ է նրան, որ Իրանն ուրան հարստացնի իր տարածքում` մտավախություն ունենալով, որ այդ դեպքում Թեհրանը անպայման ձեռնամուխ կլինի միջուկային զենքի ստեղծմանը: Իսկ Իրանը հրաժարվում է փոխզիջումների գնալ: Մոսկվան փորձում է գործել որպես միջնորդ` դեռ 2005թ. աշնանը ՌԴ-ն առաջարկեց Թեհրանին ուրանը հարստացնել ՌԴ տարածքում:\r\n\r\n2010թ. հունվարի սկզբին Իրանը տեղեկացրեց ՄԱԳԱՏԷ-ին, որ վերսկսում է իր հետազոտությունները: Հունվարի 10-ին Իրանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների ներկայությամբ վերաբացեցին Նաթանզեում, Պարսում եւ Ֆարայանդում գտնվող միջուկային հետազոտական կենտրոնները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---