Կիևում բողոքում են եվրաինտեգրման կասեցման դեմ![]() 22 նոյեմբերի 2013 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Կիևի կենտրոնում շարունակվում է բողոքի ակցիան ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրմանն ուղղված գործընթացը կասեցնելու Ուկրաինայի կառավարության որոշման դեմ: Տեղում հերթապահում են ընդդիմադիր մի խումբ պատգամավորներ, մարդկանց զանգվածային հոսքը սպասվում է երեկոյան, հայտնում է ուկրաինական «Հինգերորդ ալիքը»: Նախօրեին Ուկրաինայի նախարարների կաբինետը կարգադրեց դադարեցնել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը: Կառավարությունը հանձնարարել է նախարարություններին միջոցներ ձեռնարկել պետական նպատակային, ոլորտային ու տարածաշրջանային ծրագրերում փոփոխություններ կատարելու ուղղությամբ, որոնք միտված կլինեն ԱՊՀ անդամ երկրների հետ առևտրի, արտադրական կոոպերացիայի և տեխնոլոգիաների փոխանակման զարգացմանը: Ուկրաինական ընդդիմությունն իր վրդովմունքը հայտնեց այս որոշման վերաբերյալ՝ պաշտոնանկությամբ սպառնալով կառավարությանը, իսկ նախագահին՝ իմպիչմենտով: Կառավարության որոշումից դժգոհ ուկրաինացիները հինգշաբթի երեկոյան դուրս են եկել բողոքի ակցիայի Կիևի կենտրոնում: Ըստ ԶԼՄ-ների, հավաքվել էր մոտ 2 հազար մարդ, ելույթներ էին ունենում ըմդդիմադիր ուժերի առաջնորդները: Ըստ հեռուստաալիքի, ուրբաթ առավոտյան ակցիան շարունակվեց, թեև ոչ այնքան մարդաշատ, որքան գիշերը: Մարդկանց մի մասը գնաց, եկան նոր մասնակիցներ: Տեղում բեմ է տեղադրված, կա տաքանալու փոքր կետ, որտեղ կարելի է սուրճ կամ թեյ խմել: Կիևում հիմա մոտ 5 աստիճան տաքություն է, ամպամած: Մայդանում հերթապահում են ընդդիմադիր ուժերի խմբեր: Բողոքի ակցիայի մասնակիցները սպասում են, որ Կիևի, ինչպես նաև շրջանների բնակիչները կմիանան իրենց: Զանգվածային հավաք է սպասվում ուրբաթ երեկոյան և կիրակի օրը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |