Պետքարտուղարությունը նախկինի պես խորհուրդ չի տալիս ԱՄՆ քաղաքացիներին այցելել Իրան

Պետքարտուղարությունը նախկինի պես խորհուրդ չի տալիս ԱՄՆ քաղաքացիներին այցելել Իրան

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետքարտուղարությունն երկարացրել է զգուշացման գործողությունը, որի համաձայն երկրի քաղաքացիներին խորհուրդ չի տրվում առանց ծայրահեղ անհրաժեշտության այցելել Իրան: «Իրանի իշխանությունն անհիմն կերպով ձերբակալել է ԱՄՆ քաղաքացիներին տարբեր մեղադրանքներով՝ ներառյալ լրտեսության մեղադրանքներն ու սպառնալիքի ստեղծումն ազգային անվտանգության համար»,-ասվում է Պետքարտուղարության ծանուցման մեջ:

Պետքարտուղարությունը հիշեցնում է, որ չի կարող հյուպատոսական ծառայություններ տրամադրել իր քաղաքացիներին Իրանում, քանի որ դիվանագիտական հարաբերություններ չունի այդ երկրի հետ:

Նախորդ զգուշացումն արվել էր կես տարի առաջ՝ մայիսի 24-ին: Այժմ այդ ռեժիմի գործողությունն երկարացվել է, չնայած Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններին:

Դիվանագիտական հարաբերություններն Իրանի ու ԱՄՆ միջև խզվեցին 1979 թվականին, իսլամական հեղափոխությունից հետո, երբ պատանդ վերցվեցին Թեհրանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները: ԱՄՆ դեսպանատան 52 աշխատակիցներ ազատ արձակվեցին 444 օր անց՝ 1981 թ.: Պատանդներն ազատ արձակվեցին Ալժիրի կառավարության միջնորդությամբ, Ռոնալդ Ռեյգանի երդմնակալության օրը: ԱՄՆ-ում Իրանի շահերը ներկայացնում է Պակիստանի դեսպանատունը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---