ԱՄՆ-ն շտապում է Սիրիայի գծով «Ժնև-2»-ի անցկացման հարցում![]() 22 նոյեմբերի 2013 - 15:34 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ վարչակազմը շտապեցնում է սիրիական ընդդիմությանը պոտնեցիալ անցումային կառավարության կազմը որոշակիացնելու հարցում՝ փորձելով ստանալ Ռուսաստանի աջակցությունն առաջիկա խաղաղ բանակցություններում, գրում է Financial Times-ը: Ամերիկացի դիվանագետները վստահ են, որ «Ժնև-2» հաջողության համար, որը կայանալու է գալիք տարվա սկզբին, Արևմուտքի աջակցությունը վայելող ընդդիմադիր ուժերը պետք է անվանեն անցումային կառավարության «անուններն ու կառույցները»՝ չմոռանալով ներառել նաև ալևիներին: Վարչակազմում վստահ են, որ Ասադին սատարելուց Ռուսաստանը կհրաժարվի միայն այն դեպքում, եթե նրան ներկայացվի ընդունելի այլընտրանք, որը կերաշխավորի նրա շահերի պաշտպանությունն, ասվում է հոդվածում: ՙ Ամերիկացիները նաև գտնում են, որ անցումային շրջանի վերաբերյալ հստակ ծրագիրը կնպաստի Ասադի կլանի և ռեժիմի ալևի կողմնակիցների պառակտմանը: Սակայն լուրջ կապեր ունեցող սիրիացի ձեռնարկատերը հայտարարել է պարբերականին, որ իշխող ռեժիմը վստահ է, որ ՌԴ-ն կշարունակի աջակցել իրեն: «Ո՞վ կփոխարինի: Փոխարինող չկա,-վստահեցրել է զրուցակիցը:-Նրանց ալևի է հարկավոր: Նրանք ամենուր են փնտրել, գործող ու նախկին սպաների մեջ, մեծ ընտանիքներում, ոչ ոքի չեն գտել»: Վարչակազմի ներսում ևս համաձայնություն չկա առաջիկա բնակացությունների հաջողության վերաբերյալ: Փորձագետների մի մասը պնդում է, որ ռեժիմի ուժերը սպառվում են, մյուսները նշում են, որ մինչ պատային իրավիճակը դեռ շատ կա: «Լիակատար քաղաքական անցումը, այն դեպքում, երբ ռեժիմը վստահ է հաղթանակին, հրաշքին հավասար է»,-կարծում է Ֆրեդ Հոֆը՝ ԱՄՆ Պետքարտուղարության նախկին աշխատակիցը, որը զբաղվել է Սիրիայով, գրում է Inopressa-ն: Ժնևի կոնֆերանսը գումարվում է Ռուսաստանի ու ԱՄՆ նախաձեռնությամբ: Սիրիական կոալիցիան պատրաստ է մասնակցել, հայտարարել է Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի մամլո քարտուղար Հալիդ ալ Սալիհը նոյեմբերի 9-ին: Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 115 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |